«Հայաստան» խմբակցության պատգամավորը հանդիպել են ՀՀ-ում ԿԽՄԿ ղեկավարին
«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ
Երեկ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Արթուր Խաչատրյանը ու Արմենուհի Կյուրեղյանը հանդիպել են Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունիի հետ։ Այս մասին հայտնում են խմբակցությունից։
Ողջունելով հյուրերին՝ Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ ներկայացուցիչներին խմբակցության նամակին արագ և պատշաճ արձագանքելու, հանդիպում նախաձեռնելու, ինչպես նաև
Հայաստանում իրականացրած գործունեության համար։ Թիերի Ռիբոն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Կարմիր Խաչի գործունեությունը բարձր գնահատելու համար։
Հանդիպման մասնակիցները քննարկել են ԿԽՄԿ-ի աշխատանքը արդիական մարդասիրական խնդիրների շուրջ՝ մասնավորապես անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ անձանց, Լաչինի միջանցքով տեղաշարժի, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության հետևանքով 1990-ականներից և 2020 թ․-ից անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանմանն առնչվող հարցերին։