«Հրապարակ». Փաշինյանը հակված է իր «լյուբիմչիկներից» մեկին` Գևորգ Պապոյանին նշանակել սոցապնախարար
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մի քանի օրից Նիկոլ Փաշինյանը կլծվի կառավարության փոփոխությունների գործին. ըստ լուրերի՝ պատրաստվում է 5-6 նախարար փոխել։ Ցուցակում առաջիններից մեկը սոցապնախարար Նարեկ Մկրտչյանն է, ով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի քավորն է, բայց ինքն է Պապիկյանի «քավորությամբ» նշանակվել։
Պատճառը, ըստ այդ լուրերի, ոլորտում աղմկոտ բացահայտումներն են, և չնայած մեր աղբյուրներն ասում են, որ Մկրտչյանի ոտքի տակ քանդողներից մեկը ՔՊ-ական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն է, ով հույս ունի, որ ինքը կփոխարինի Մկրտչյանին, սակայն կառավարությունում խոսում են, որ Փաշինյանը հակված է այլ անձի` իր «լյուբիմչիկներից» մեկին` Գևորգ Պապոյանին նշանակել: Պապոյանը, հիշեցնենք, ՔՊ-ի փոխնախագահներից է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Հայաստանի իշխանությունը չի կարող ճնշումներ գործադրել, շանտաժի ենթարկել Արցախի գործող իշխանությանը
- «Ժողովուրդ». Քաղաքապետարանի պաշտոնյան իր կնոջը բարձր պաշտոնի է նշանակել տվել՝ Փաշինյանի բարձր հովանու ներքո
- «Հրապարակ». Սյունիքի մարզպետի և Կապանի ՔՊ-ականների հարաբերությունները լարվելու նոր պատճառ կա՞
- «Փաստ». Մեր հանրությունը մեկ անգամ չէ, որ «ճամբարափոխություններ» է տեսել
- «Ժողովուրդ». Նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ի՞նչ աշխատանք ունի
- «Հրապարակ». Ակնայում հերթապահությունը շարունակվում է. Պահանջը մեկն է՝ Բերձորի միջանցքի ապաշրջափակում