«Հրապարակ». Մամիկոն Ասլանյանի թիմակիցներից 2-ն անցել են իշխանության կողմը և նիստ հրավիրել չի ստացվի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սեպտեմբերի 1-ին Վճռաբեկ դատարանը մերժեց ԼՀԿ բողոքը` Վանաձորի ՏԻՄ ընտրությունների հետ կապված, և 2 տարվա քաշքշուկից հետո վերացավ Վանաձորի համայնքապետ ընտրելու արգելքը։ Սակայն երեկ լրացավ համայնքապետ ընտրելու համար օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետը, Վանաձորի ավագանին այդպես էլ նիստ չհրավիրեց։ Օրենքով` ավագանու ընտրություններից հետո երկշաբաթյա ժամկետում պետք է ղեկավար ընտրվի, բայց 2021-ին դատարան դիմում էր ներկայացվել, և այդ ժամկետը սառեցվել էր, քանի որ նման ֆորսմաժորների համար օրենքը կարգավորումներ չի նախատեսում: Իսկ դա նշանակում է, որ երկշաբաթյա ժամկետը պետք է հաշվարկել դատարանի որոշման օրվանից սկսած։
Օրենքը համայնքի ղեկավար չընտրվելու դեպքում նախատեսում է նոր ընտրություններ, սակայն իշխող ուժը դժվար թե հավատարիմ մնա օրենքի տառին, երբ ամիսներ առաջ կամայականորեն Վանաձորում համայնքապետի ԺՊ են նշանակել հայտնի քրեական հեղինակություն Ակային` Արկադի Փելեշյանին։ Ինչ վերաբերում է նիստ չգումարելուն, Մամիկոն Ասլանյանի թիմակիցներից 2-ն անցել են իշխանության կողմն ու քվորում ապահովել, և նիստ հրավիրել չի ստացվի։
Հիշեցնենք, որ 2021-ի դեկտեմբերի ընտրություններից հետո Էդմոն Մարուքյանի թիմակիցները վարչական դատարան ներկայացրած հայցով հասան նրան, որ Վանաձորի քաղաքապետ չընտրվի, իսկ դատարանն այնքան ձգեց հայցի քննությունը, որ ՔՊ-ի ծրագիրն իրականություն դառնա: ՔՊ-ն, որի ղեկավար Նիկոլ Փաշինյանը թմբկահարում է ժողովրդի կամքի ու ազատ-անկախ ընտրությունների մասին, շուրջ 2 տարի բանտում է պահում ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետին` Մամիկոն Ասլանյանին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». ՔՊ-ականներն էլ են սկսել իրենք իրենց չհանդուրժել
- «Ժողովուրդ». Ջալալ Հարությունյանի գործը կուղարկվի՞ դատարան, թե՞ կկարճվի
- «Հրապարակ». Փաշինյանը հակված է իր «լյուբիմչիկներից» մեկին` Գևորգ Պապոյանին նշանակել սոցապնախարար
- «Փաստ». Հայաստանի իշխանությունը չի կարող ճնշումներ գործադրել, շանտաժի ենթարկել Արցախի գործող իշխանությանը
- «Ժողովուրդ». Քաղաքապետարանի պաշտոնյան իր կնոջը բարձր պաշտոնի է նշանակել տվել՝ Փաշինյանի բարձր հովանու ներքո
- «Հրապարակ». Սյունիքի մարզպետի և Կապանի ՔՊ-ականների հարաբերությունները լարվելու նոր պատճառ կա՞
- «Փաստ». Մեր հանրությունը մեկ անգամ չէ, որ «ճամբարափոխություններ» է տեսել
- «Ժողովուրդ». Նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ի՞նչ աշխատանք ունի
- «Հրապարակ». Ակնայում հերթապահությունը շարունակվում է. Պահանջը մեկն է՝ Բերձորի միջանցքի ապաշրջափակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան