«Հրապարակ». Սյունիքի մարզպետի և Կապանի ՔՊ-ականների հարաբերությունները լարվելու նոր պատճառ կա՞
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սյունիքի մարզպետի և Կապանի ՔՊ-ականների հարաբերությունները լարվելու նոր պատճառ կա՝ ԲԿ տնօրենի պաշտոնից Ասատուր Ասատրյանին ազատելու հրամանը։ Վնասվածքաբանի մասնագիտությամբ Ասատրյանը Կապանի ավագանու ՔՊ-ականներից է, պատգամավոր Դավիթ Դանիելյանի մտերիմը, տնօրեն է նշանակվել 2022-ի հունվարին՝ մեկ տարով: Մարզպետը նրան դժկամությամբ էր նշանակել՝ ընդառաջելով Արսեն Թորոսյանի, Դանիելյանի խնդրանքին:
Ըստ որոշ լուրերի՝ ԲԿ-ն պարտքեր է կուտակել, ինչն էլ դարձել է ազատման պատճառը։ «Դա իրականությանը չի համապատասխանում... Դա ոչ թե կուտակված պարտքեր են, այլ հիմնավորված բաներ են, որոնց մասին ես առայժմ չեմ ուզում խոսել»,- ասաց Ասատրյանը՝ հավելելով, որ մարզպետի որոշումը պատրաստվում է բողոքարկել դատական կարգով, որովհետև չգիտի, թե «ինչի համար է ազատվել»։
Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի որոշմամբ, Կապանի ԲԿ-ի տնօրենի ԺՊ է նշանակվել մասնագիտությամբ դեղագործ, 61-ամյա Արմեն Թադևոսյանը, ով մինչ այդ մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետն է եղել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Մեր հանրությունը մեկ անգամ չէ, որ «ճամբարափոխություններ» է տեսել
- «Ժողովուրդ». Նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ի՞նչ աշխատանք ունի
- «Հրապարակ». Ակնայում հերթապահությունը շարունակվում է. Պահանջը մեկն է՝ Բերձորի միջանցքի ապաշրջափակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան