Ղազախստանում ռադիկալ բջիջ է վնասազերծվել
Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի աշխատակիցները ահաբեկչություն քարոզելու կասկածանքով բերման են ենթարկել հանրապետության երկու քաղաքացու։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«2023 թվականի սեպտեմբերի 9-ին Ակտոբե քաղաքում Ազգային անվտանգության կոմիտեն ոստիկանության ներգրավմամբ վնասազերծեց արմատական կրոնական բջիջը: Ղազախստանի երկու քաղաքացիներ ձերբակալվել են ահաբեկչություն քարոզելու կասկածանքով: Ծայրահեղական գրականություն և այլ իրեղեն ապացույցներ են հայտնաբերվել և առգրավվել նրանց բնակության վայրերից»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Կոմիտեից հայտնել են, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այլ տեղեկություններ հրապարակման ենթակա չեն։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանում կանխվել է դամբարանի պայթեցնելու փորձն ու զինված հարձակումը
- Ղազախստանը հայտնել է Ռուսաստանի հետ սահմանին 20 նոր սահմանապահ ստորաբաժանման ձևավորման մասին
- Ղազախստանը և Թուրքիան Կասպից ծովում կառուցելու են նավաշինարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան