Մեծ Բրիտանիայի քաղցրահամ ջրով ամենամեծ լիճը ծածկվել է թունավոր ջրիմուռներով
Մեծ Բրիտանիայի քաղցրահամ ջրով ամենամեծ լիճը, որն ապահովում է Հյուսիսային Իռլանդիայի խմելու ջրի գրեթե կեսը, խիստ թունավորվել է թունավոր ջրիմուռներով:«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ շաբաթ օրն այդ մասին հաղորդել է Sky News-ը:
«Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի քաղցրահամ ջրերի ամենամեծ լիճը՝ Լաֆ Նեյը, թունավորվում է թունավոր կապտականաչ ջրիմուռներով՝ ապոկալիպտիկ մասշտաբով»,-ասվում է հեռուստաալիքի ռեպորտաժում:
Թունավորման պատճառը եղել է ջրամբար կեղտաջրերի ու գյուղատնտեսական թափոնների արտանետումից հետո մահացու բակտերիայի տարածումը։ Սա հանգեցնում է ձկների, թռչունների և այլ կենդանիների մահվան, ինչպես նաև մտահոգություն է առաջացնում հանրային առողջության մասով, քանի որ Հյուսիսային Իռլանդիայում գտնվող լիճը ծառայում է որպես տարածաշրջանի բոլոր խմելու ջրի 40%-ի աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
- Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իռլանդիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարի հետ
- Անգլիան Ադրբեջանից վատը չէր, իսկ ամերիկացիները՝ արցախցիներից լավը. Արտակ Բեգլարյանը՝ ԱՄՆ դեսպանին
- Բայդենը Իռլանդիայում ելույթի ժամանակ ներկաներին առաջարկել է լիզել աշխարհը
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է