Վախենում եմ անհայրենիք, իմ ՀԱՅՐԵՆԻՔԸ սակարկողների սառնասիրտ դեմքերից. Մետաքսե Հակոբյան
ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրել է.
«Պատերազմը, որն այդպես էլ չդադարեց...այն շարունակում է սպանել, խեղել, թուլացնել-ուժեղացնել, չավարտվող ընտրության առջև կանգնեցնել...ՎԱԽԵՑՆԵԼ...ու այս ամենը ես եմ, դու, մենք...Վախենում եմ շուտ քնելուց, ուշ արթնանալուց, ուշանալուց, չհասցնելուց...Վախենում եմ անհայրենիք, իմ ՀԱՅՐԵՆԻՔԸ սակարկողների սառնասիրտ դեմքերից...ՉԵՄ ՎԱԽԵՆՈւՄ ՀԱՅՐԵՆԻՔ ՈւՆԵՆԱԼՈւՑ...ՀԱՅՐԵՆԻՔԻՍ համար պայքարելուց...
Չեմ դիմանում, բայց ՉԵՄ ՎԱԽԵՆՈւՄ դժվարություններից, անհայրենիքների հարձակումներից, իրենց ստից ու կեղծիքից, քանզի իրենք հենց վախն ու վախկոտն են...Սիրտս, հոգիս, ուղեղս մեկ հայրենիք ունեն ԱՐՑԱԽ-ՀԱՅԱՍՏԱՆ...որն էլ ժառանգելու եմ սերունդներիս...Եվ, եթե սա է սերը, ապա ես հենց այսպես եմ սիրում...
Մի՛ ալեկոծվեք, մի՛ տրվեք անհայրենիքների կեղեքումներին, այն շա՜տ ցավոտ է...իրենք գնում են, գնալու են, բայց վստահ եղե՛ք, ես, դու, մենք մնալու ենք ԱՐՑԱԽԻ տաք ու փափուկ գրկում, պարուրված մեր արժանապատվությամբ, մեր կերտած խաղաղությամբ, որով հենց վաստակելու ենք ՀԵՐՈՍ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ փառաբանելու իրավունքը»:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսական բեռների շուրջ պայմանավորվածությունը չեղարկվել է հենց Ադրբեջանի կողմից․ Մետաքսե Հակոբյան
- Արայիկ Հարությունյանն այդ հարցում ուղղակի չհաջողեց. Մետաքսե Հակոբյան
- ՀՀ չհայ ղեկավարներ, ԱՀ անկամք ու թույլ ղեկավարներ, ինչպես եք նայում Արցախի երեխաների աչքերին. Մետաքսե Հակոբյան
- Մետաքսե Հակոբյան. Արցախի նախագահը պարտավոր է շտապ պարզաբանում տալ իր գործընկերոջ հնչեցրած ինֆորմացիայի վերաբերյալ