Մահացել է կոլումբացի հայտնի քանդակագործ և նկարիչ Ֆերնանդո Բոտերոն
91 տարեկանում մահացել է կոլումբացի նկարիչ և քանդակագործ Ֆերնանդո Բոտերոն։ Տեղեկությունը հայտնում է РБК–ն։
Բոտերոն մահացել է Մոնակոյի իր տանը, նա ունեցել է առողջական խնդիրներ։ Քանդակագործն անցյալ շաբաթ հոսպիտալացվել էր, բժիշկներն ախտորոշել էին թոքաբորբ ։ Մի քանի օր հիվանդանոցում անցկացնելուց հետո Բոտերոն որոշել էր բուժումը շարունակել տանը։
Երևանի Գաֆէսճեան արվեստի կենտրոնին կից քանդակների պարտեզում տեղադրված են Ֆերնանդո Բոտերոյի ստեղծած քանդակներներից 3-ը՝ «Կատուն», «Հռոմեացի զինվորը» և «Ծխող կինը»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան