Թուրքիան առաջարկել է քառակողմ հանդիպում անցկացնել Արցախի հարցով
Թուրքիան առաջարկել է Արցախի հարցով քառակողմ հանդիպում անցկացնել Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով:
«Մենք առաջարկել ենք եռակողմ հանդիպում անցկացնել, նույնիսկ՝ քառակողմ հանդիպում՝ կապված Ղարաբաղի իրավիճակի հետ, իմ մասնակցությամբ, ինչպես նև Պուտինի, Փաշինյանի և Ալիևի»,-ասել է Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնելուց առաջ տված ճեպազրույցում։
Էրդողանը նշել է, որ մտադիր է հանդիպման հարցը քննարկել Ալիևի հետ։
Նա նաև հայտնել է, որ իր առաջարկին դեռ պատասխան չի ստացվել։
Թուրքիայի նախագահի հայտարարությանն անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան