Այսօր լռության օր է. սեպտեմբերի 17-ին երևանցիները կընտրեն նոր քաղաքապետ
Հայաստանում այսօր «լռության օր» է. այսօր և սեպտեմբերի 17-ին մինչև ժամը 20։00-ն՝ Երևանի ավագանու ընտրության քվեարկության ավարտը, արգելված է ցանկացած քարոզչությունը։
Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածը սահմանում է.
«Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների, ինչպես նաև տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով արգելվում է»։
Երևանի ավագանին ընտրվում է համամասնական ընտրակարգով՝ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներով։ Քաղաքացիները ընտրում են ոչ թե քաղաքապետ, այլ ավագանի։ Երևանի ավագանիում ձայների մեծամասնությունը ստացած ավագանու առաջին համարն էլ դառնում է քաղաքապետ կամ էլ քաղաքապետ է ընտրում հենց ավագանին՝ կախված ձայների հարաբերակցությունից։
Երևանի ավագանին կազմված է 65 անդամից։
Երևանի ավագանու ընրություններին մասնակցում է 13 կուսակցութուն և 1 դաշինք։ Երևանի ավագանու ընտրություններին գրանցված կուսակցությունների ու դաշինքի համարները՝ քվեաթերթիկում.
1. «Հանրային ձայն» կուսակցություն
2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
3.«Արդար Հայաստան» կուսակցություն
4.«Հաղթանակ» կուսակցություն
5.«Ուժը հայրենյաց» կուսակցություն
6. «Հայաստանի եվրոպական կուսակցություն»
7.«Ազգային առաջընթաց» կուսակցություն
8.«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
9.«Հանրապետություն» կուսակցություն
10.«Միացյալ Հայաստան» կուսակցություն
11.«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
12. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն
13. «Ապրելու երկիր» կուսակցություն
14. «Մայր Հայաստան» դաշինք
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ-ն հաստատել է Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների նմուշը
- Որ դեպքերում օտարերկրացիները կարող են մասնակցել Երևանի ավագանու ընտրությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան