Պրիմորիեի լողափերից մեկում հանգստացողները շնաձուկ են բռնել
Պրիմորիեի լողափերից մեկում հանգստացողները պատահաբար բռնել են տպավորիչ չափերի շնաձուկը։ Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։
Ցանցերի մեջ խճճված շնաձկանը հայտնաբերել են ձկնորսական Տրիոզերյե շրջանում հայտնի լողափի և զբոսաշրջային կենտրոնի մոտ: Մոտ մեկուկես մետր երկարությամբ շնաձկանը ստիպված ափ են հանել՝ թակարդից ազատելու համար։
Հանգստացողները գիշատչի հետ նկարվել են, որից հետո բաց են թողել ծով։
Սոցիալական ցանցերում շնաձկան տեսանյութը հայտնվելուց հետո Պրիմորիեի բնակիչները զայրացել են զբոսաշրջիկների պահվածքից, ովքեր մի քանի րոպե լուսանկարահանել են գիշատչին և շնաձկան հետ սելֆի արել։
Այդ շնաձկները պոտենցիալ վտանգ են ներկայացնում մարդկանց համար, որոշ խոշորներ կարող են հասնել ավելի քան երեք մետր երկարության: