Սեպտեմբերի 17-ից Լեհաստանը կարգելի ՌԴ-ում գրանցված մեքենաների մուտքը երկիր
Լեհաստանի իշխանությունները որոշել են կիրակի՝ սեպտեմբերի 17-ից արգելել Ռուսաստանի Դաշնությունում գրանցված մեքենաների մուտքը երկիր։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հանրապետության ՆԳ նախարար Մարիուշ Կամինսկին, որի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
«Սեպտեմբերի 8-ին Ռուսաստանում գրանցված մեքենաների ԵՄ մուտքի արգելքի վերաբերյալ Եվրահանձնաժողովի պարզաբանումների հրապարակման կապակցությամբ հայտնեմ, որ այս արգելքը վաղվանից ուժի մեջ կմտնի Լեհաստանի սահմանին՝ կեսգիշերից»- ասել է ՆԳ նախարարը:
Ըստ Կամինսկու՝ արգելքը նշանակում է, որ Ռուսաստանում գրանցված ոչ մի մարդատար ավտոմեքենա չի կարողանա մուտք գործել Լեհաստանի տարածք։ «Ռուսական բեռնատարների արգելքը նախկինում էր գործում, սրնով մենք փակում ենք այս գործը, ոչ մի ռուսական մեքենա Լեհաստան չի մտնի»,-նշեց նա։
Նախարարն ընդգծեց, որ դա վերաբերում է և՛ կոմերցիոն, և՛ մասնավոր փոխադրամիջոցներին՝ անկախ նրանից, թե մեքենան որ պետության քաղաքացուն է պատկանում։
Հարակից հրապարակումներ`
- Լեհաստանը սկսել է Ուկրաինային հանձնել զինվորական տարիքի ուկրաինացի տղամարդկանց
- Լեհաստանում ավելացել է «լեգիոներական հիվանդությամբ» վարակվածների թիվը, մահացել է 18 մարդ
- Լեհաստանը կեղծ է համարել լեհական ուղղաթիռի՝ Բելառուսի սահմանը հատելու մասին տեսանյութը
- Լեհական ուղղաթիռի կողմից Բելառուսի սահմանը խախտելու մասին տեղեկությունը Լեհաստանում սուտ են անվանել
- Լեհաստանում ՀԱՊԿ զորավարժություններն անվանել են «հոգեբանական պատերազմի տարր»