Արցախում մեկ այլ կարևոր խնդիրն կա՝ շուկայում արհեստական ձևավորված բարձր գները. Աբրահամյան
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արցախում այս տարվա ցորենի բերքից ստացված որոշակի քանակ կա, որը կառավարությունը փորձում է դռնեդուռ հավաքել ու արցախցիների կարիքների համար օգտագործել:
Վիճակն օրհասական է և արցախցիներն իրենց բերքից` կարևոր չէ ցորեն, թե այլ բան, բաժին են հանում մյուսներին: Կառավարությունը փորձում է այնպիսի պայմաններ ստեղծել, որ դա բարոյականից բացի, նաև պետություն-մասնավոր մակարդակում փոխադարձ շահավետ լինի:
Մեկ այլ կարևոր խնդիր, որին պետք է մեծ ուշադրություն դարձվի` շուկայում արհեստական ձևավորված բարձր գներն են, որի մասով պետությունը մեծ անելիք ունի:
Սոցիալական քաղաքականության շրջանակներում կառավարությունը պետք է առավելագույնս օբյեկտիվ կարիքների գնահատում իրականացնի` առավել խոցելի խմբերին եղած ռեսուրսներից ճիշտ բաշխումներ իրականացնելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում Ղարամյան գերդաստանը 1000 կգ ցորեն է նվիրաբերել կառավարությանը
- Գյուղ գնացող մեքենաները…Պաշարված Արցախ...
- Շրջափակման հետևանքով Արցախում 1960 քաղաքացի զրկվել է վիրահատվելու հնարավորությունից
- Սեպտեմբերի 8-ին Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի համար 4 կտրոնով
- Ստեփանակերտում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով, մեկ անձին՝ օրական 200 գրամ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան