Ալիևի խորհրդականը պատասխանել է Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական ագրեսիայի մասին հարցին
Մենք չենք քննարկելու հարցեր, որոնք կասկածի տակ են դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ոչ Հայաստանի, ոչ էլ որևէ երրորդ երկրի հետ»: Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։
Նա հայտարարել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի ներքին խնդիրն է, և դա վիճարկելու ցանկացած փորձ հակաարդյունավետ է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու հեռանկարի տեսանկյունից։
Հարցին կարո՞ղ է Ադրբեջանը կրկին ռազմական ագրեսիայի դեմել՝ Հաջիևը պտասխանել է . «Չէի ցանկանա մեկնաբանել հիպոթետիկ սցենարներ։ Ադրբեջանը միջազգային հանրության պատասխանատու անդամ է և միշտ գործում է իր Սահմանադրության և միջազգային իրավունքի դրույթներին համապատասխան։ Մենք միտված ենք բոլոր առկա խնդիրների խաղաղ լուծմանը»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն, արհամարելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո ընթացող արցախյան հիմնահարցի կարգավորման քաղաքական բանակցությունները, 2020թ.-ի սեպտեմբերին լայնածավալ ռազմական ագրեսիա ձեռնարկեց Արցախի ժողովրդի դեմ, որի ընթացքում բազմաթիվ պատերազմական հանցագործություններ իրականացրեց: