ԶԼՄ-ներին՝ ընտրությունների ենթադրյալ խախտումները, դեպքերը խնդրում եմ նաև արձանագրել անգլերենով. Սեյրանյան
Ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ»-ի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը գրում է.
«Երևանի ավագանու ընտրությունների մասնակիցներին և ԶԼՄ աշխատակիցներին.
միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին, ցավոք, հիմնականում չեն ներկայացվում ընտրակեղծիքների, ճնշումների, այլ իրավախախտումների, ԶԼՄ աշխատանքը խոչընդոտելու, թիրախավորելու, հարձակումների ենթարկելու մասին փաստական տվյալները: Այդ իսկ պատճառով նրանց իրազեկելու համար վաղվա ընտրությունների ենթադրյալ խախտումները, դեպքերը խնդրում եմ նաև արձանագրել անգլերենով և ուղարկել նրանց գրասենյակներ կամ տրամադրել տեղում աշխատող դիտորդներին:
Հ.Գ. ԶԼՄ աշխատակիցներն իրենց դեմ կատարված հարձակումների, որևէ տեսակի ճնշումների, խոչընդոտների դեպքում կարող են ահազանգով դիմել Հայաստանի ժուռնալիստների միությանը: Մենք այդ տեղեկությունները կհասցնենք միջազգային լրագրողական և դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին»:
Հարակից հրապարակումներ`
- Քարոզարշավում անչափահասների ներգրավում արձանագրվել է «Ապրելու երկրի» մոտ՝ 17, «ՔՊ»-ի դեպքում`10 դեպք. «Ականատես» դիտորդական առաքելություն
- Արտակ Զաքարյան. Ստացվում է՝ անգամ ընտրախախտումների դեպքում` ՔՊ-ն չի կարող Երևանում հաղթել միայնակ
- Ինչպե՞ս եղավ, որ մանկապարտեզի ողջ՝ 30-40 հոգանոց աշխատակազմը «հիացած է» Տիգրան Ավինյանի գործունեությամբ.Մենուա Սողոմոնյան