«Ժողովուրդ». Նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ի՞նչ աշխատանք ունի
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, որը հանդիսանում է նաև «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ, Davit & Partners իրավաբանական ընկերության համահիմնադիրը, նոր աշխատանք ունի։ Մեր տեղեկությունների համաձայն՝ նա ստանձնել է «Աստղիկ» բժշկական կենտրոնի իրավաբանական հարցերով պատասխանատուի պարտականությունները, որտեղ նրա ամուսինը՝ Արշակ Մնացականյանը ևս աշխատում է: Նա «Աստղիկ» բժշկական կենտրոնի փոխտնօրենն է և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավարը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանից ճշտել, թե ճիշտ է արդյոք, որ նա հանդիսանում է «Աստղիկ» ԲԿ-ի իրավաբանական բաժնի պատասխանատու, և արդյոք այլ բժշկական կենտրոնների հետ համագործակցում է, թե ոչ: Նա պատասխանեց. «Ոչ, ես իմ մասնագիտական գործունեության տիրույթում իրավաբանների թիմի հետ իրավաբանական ծառայություններ եմ մատուցում տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, որոնց թվում կան նաև մի շարք բժշկական հաստատություններ»: Այլ դետալներ տիկին Հովհաննիսյանը չմանրամասնեց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ակնայում հերթապահությունը շարունակվում է. Պահանջը մեկն է՝ Բերձորի միջանցքի ապաշրջափակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան