Չի կարող ազգային և որակյալ կրթական քաղաքականություն վարվել մի երկրում, որի վարչապետն ուղղակի անթաքույց փողոցային է. Լիլիթ Գալստյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.
«ԿՐԹԱԿԱՆ «ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ» ՔՊ-ԱԿԱՆ ՊԱՅԹՈՂ ՓՈՒՉԻԿԸ
Չի կարող ազգային և որակյալ կրթական քաղաքականություն վարվել մի երկրում, որի վարչապետն ուղղակի անթաքույց փողոցային է և պատրաստ է սեփական երկրի քաղաքացիներին «ասֆալտ ուտեցնել և բորդյուր լիզել» տալ, իսկ աշխարհի քաղաքական քարտեզի վրա Հայաստանի տեղը Սնուփ Դոգով է պայմանավորում։
Նորմալ երկրում սրանով ԱԱԾ-ն, Դատախազությունն ու Առողջապահության նախարարությունը պիտի զբաղվեին, թեկուզ՝ մարդասիրական նկատառումներով․․․
Իսկ կրթական «բարեփոխումների» քպ-ական փուչիկն ամեն օր պայթում է, պայթում է զրնգոցով ու հանրային աղմուկով․ ես կասեի՝ ուշացած։ Դանակն հասել է սեփական ոսկորին նոր են գիտակցում աղետի ու անապատացման մակարդակը․
-ԲՈՒՀ-երի տոտալ քաղաքականացում, քպ-ն զավթել է բուհերի կառավարման խորհուրդները։ Ցինիզմն հասել է այնտեղ, որ Բրյուսովում օրինական չնտրված ռեկտորին չի հաստատում նախարարությունը, փոխարենը ոստիկանների գրոհով կաբինետում տեղավորում են ԿԳՄՍ տեղապահին։
-ԲՈՒՀ-երի մաքրում ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներից։
-Կառավարչական և բովանդակային քաոս, համատարած ձախողում հանրակրթությունում։
-Նոր ուսումնական տարի, նոր չափորոշիրներ, իսկ 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարանցիները դպրոց են մտնում առանց դասագրքի։
- Նոր չափորոշչին համապատասխան ռուսաց լեզվի և ֆրանսերենի դասագրքեր չկան, չեն տպագրվել առհասարակ։
-Ուսուցիրների կամավոր ատեստացիա՝ առանց կարգերի բավարար մշակման, առանց նախնական վերապատրաստման և շտեմարանների։
-Արվեստի և մարզական հաստատությունների կամավոր ատեստացիա՝ դարձյալ առանց վերապատրաստման։
-Միմյանց հակասող կարգեր, իրավական ակտեր՝
-Դպրոցի տնօրենների և 2023-ից ներմուծված այսպես կոչված «կառավարիչների լիազորությունների և պատասխանատվությունների կոնֆլիկտային դաշտ։
-Դպրոցների ֆինանսավորման նոր կարգ, կազմակերպական հին մոդել։ Դասարանների կոմպլեկտավորման քաոս։
-Ուսուցչի աշխառանքի ծավալի մեծացում՝ առանց համապատասխան վարձատրության։
- ՀՊՉ՝ չափոշչի բովանդակային ձախողումներ, ազգային, ինքնութենական բաղադրիչների նվազեցում, չեզոքացում, բովանդակային խեղումներ՝ հատկապես հայագիտական առարկաներում։
-Մանկավարժական աշխատանքի, ուսուցչի արժանապատվության նվաստացում, դպրոցներում կադրերի հոսունություն։
-Դպրոցների չհիմնավորված խոշորացում, կարիքների անարդյունավետ և ոչ կոնստրուկտիվ գնահատում։
Շարունակելի․․․
Չի կարող ազգային և որակյալ կրթական քաղաքականություն վարվել մի երկրում, որի վարչապետը պարզապես փողոցային է, սեփական երկրի քաղաքացիներին պատրաստ է «ասֆալտ ուտեցնել և բորդյուր լիզել» տալ, իսկ աշխարհի քաղաքական քարտեզի վրա Հայաստանի տեղը Սնուփ Դոգով է պայմանավորում։
Նորմալ երկրում սրանով ԱԱԾ-ն, Դատախազությունն ու Առողջապահության նախարարությունը պիտի զբաղվեին, թեկուզ՝ մարդասիրական նկատառումներով․․․ , որի վարչապետը պարզապես փողոցային է, սեփական երկրի քաղաքացիներին պատրաստ է «ասֆալտ ուտեցնել և բորդյուր լիզել» տալ, իսկ աշխարհի քաղաքական քարտեզի վրա Հայաստանի տեղը Սնուփ Դոգով է պայմանավորում։
Նորմալ երկրում սրանով ԱԱԾ-ն, Դատախազությունն ու Առողջապահության նախարարությունը պիտի զբաղվեին, թեկուզ՝ մարդասիրական նկատառումներով․․․
Նորմալ երկրում հասարակությունը պիտի պահանջեր, ընդվզեր․․․
Հ․Գ․ Այսօր ճանապարն էին փակել Գետքի աշակերտները, փակվում է նրանց հարյուրհիսնամյա դպրոցը»։
Հարակից հրապարակումներ`
- Ժաննա Անդրեասյանը խնդրել է ուսուցիչներին հնարավորինս կոնկրետ ձևակերպել իրենց առաջարկները
- Բախտներդ փորձեք՝ էնքան ասֆալտ ուտեք ու բորդյուր լիզեք. Փաշինյան
- Պետք է ոչ թե շատախոսել, այլ ճիշտ լուծում գտնել, որ լավ լինի երեխային, ծնողին, ուսուցիչն էլ սիրով աշխատի. մեթոդիստ
- Ուսուցիչը չի կարող միայն աշխատել ու վիրավորվել. Նունե Գալստյան
- Այո, 35 000 ուսուցիչ պատրաստ է ազատման դիմում գրել. Շողեր Բաբայան
- Ուսուցիչ. Ուսումնական տարին սկսել է, բայց չկան ոչ թեմատիկ պլան, ոչ դասագրքեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան