Լուի Բոնոն Բայրամովի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացը
Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյն Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը հետ քննարկել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև Ղարաբաղ ապրանքներ առաքելու ճանապարհների օգտագործման հարցը։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացներին վերաբերող հարցեր, առկա սպառնալիքներն ու մարտահրավերները»,-ասված է հաղորդագրությունում։
Բայրամովը հերթական անգամ կեղծել է՝ պնդելով, թե սեպտեմբերի 1-ին Ակնա-Ստեփանակերտ և Լաչին ճանապարհների միաժամանակ բացման վերաբերյալ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը խոչընդոտող կողմը Հայաստանն է և Արցախի իշխանությունները։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետությունից ներկայացված տեղեկատվության համաձայն ՌԴ-ի Կարմիր խաչի հումանիտար բեռով բեռնատարը Արցախ մտնելուց հետո Ադրբեջանական կողմն է միակողմանիորեն հրաժարվել բացել Լաչինի միջանցքը:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանը ռուսական կողմի հետ բանակցություններում ոչ միայն փորձում է հետ կանգնել ստանձնած պարտավորություններից, այլ զուգահեռ սրում է իրավիճակը
- Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին
- Լուիս Բոնոն հանդիպել է հիմնական շահագրգիռ կողմերի հետ. ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Բոնոյի Հարավային Կովկաս կատարած այցի մասին
- Փաշինյանը Լուիս Բոնոյին ներկայացրել է հայկական կողմի մոտեցումները
- Փաշինյանն ու Բոնոն քննարկել են Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորման հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան