ՌԴ կառավարության շենքում ժամանակավորապես կներդրվի դիմակ կրելու ռեժիմ
Ռուսաստանի Կառավարության տանը դիմակներ կրելու ռեժիմ է սահմավնել՝ կապված ARVI-ի, գրիպի և COVID-19-ի դեպքերի սեզոնային աճի հետ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից։
«Կառավարության շենքի տարածքում ժամանակավորապես ներդրվում են լրացուցիչ կանխարգելիչ միջոցառումներ, այդ թվում՝ դիմակի ռեժիմ»,-հայտնել են ծառայությունից։
Կառավարությունում նշել են, որ ժամանակավոր սահմանափակումները պետք է նպաստեն բարենպաստ համաճարակաբանական իրավիճակի պահպանմանը։
Ինչպես պարզաբանել է Ռոսպոտրեբնադզորը, չի նախատեսվում նման միջոցներ կիրառել ողջ երկրում, եթե լուրջ պատճառներ չլինեն։ Այնուամենայնիվ, նրանք նշել են, որ հաստատությունները կարող են որոշակի ժամկետով լոկալ սահմանափակումներ մտցնել։
Կռավարությունում նաև հիշեցրել է ձեռքերի ախտահանիչ միջոցների օգտագործման կարևորությունը, քանի որ այս պարզ և արդյունավետ անհատական կանխարգելիչ միջոցը զգալիորեն նվազեցնում է սեզոնային հիվանդությունների ռիսկը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս դիմակ կրել՝ աշնանը և ձմռանը «Օմիկրոն»-ից պաշտպանվելու համար
- ԱՀԿ-ն աշխարհի բոլոր երկրներին կոչ է անում վերադառնալ դիմակ կրելու ռեժիմին
- Ավստրիան չեղարկում է հասարակական տրանսպորտում և սուպերմարկետներում պարտադիր դիմակ կրելու պահանջը
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է