ՌԴ-ում կտրուկ աճել է հակադեպրեսանտների պահանջարկը
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունում ամերիկյան Prozac-ի անալոգների պակաս չկա։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Գործակալության տվյալներով՝ Ռուսաստանում գրանցված է նույն ակտիվ նյութով 12 դեղամիջոց՝ ինչպես ռուսական, այնպես էլ արտասահմանյան։ Prozac-ի միջազգային ոչ պատենդային անվանումն է fluoxetine: Ընդգծվում է, որ 2023 թվականին քաղաքացիական շրջանառության մեջ է թողնվել դեղամիջոցի նույնքան փաթեթ՝ միջազգային ոչ պատենդային անվանումով, ինչ 2022 թվականին՝ 1,8 միլիոն տուփ։ Դրանցից Prozac-ին բաժին է ընկնում 41 հազար տուփ։
Ընդգծվում է, որ Prozac-ի արտադրող Էլլի Լիլլին գործակալությանը չի ծանուցել այս դեղամիջոցի արտադրության կամ Ռուսաստանի Դաշնություն մատակարարման դադարեցման մասին։
Մինչ այս RBC պարբերականը գրել էր, որ ամերիկյան հակադեպրեսանտ Prozac-ը գրեթե անհետացել է ռուսական դեղատներից։ Պարբերականի տվյալներով՝ դեղը հասանելի չէ Կազանի դեղատներից ոչ մեկում, Սանկտ Պետերբուրգում այն վաճառվում է ընդամենը երկու, իսկ Մոսկվայում՝ 2,5 հազար դեղատներից չորսում։
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկը զգուշացրել է երեխայի համար ծանր պայուսակ կրելու հետևանքների մասին
- Բժիշկը գնահատել է կորոնավիրուսի նոր տարբերակի վտանգը՝ 30 մուտացիաներով
- Բժիշկը խորհուրդ է տվել օրական ուտել ոչ ավելի, քան 250 գրամ ելակ
- Սպիտակում գայլը հարձակվել ու կծել է քաղաքացուն. Բժիշկը մանրամասներ է պատմում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին