Այս իշխանության համար թշնամին սեփական ժողովուրդն է, ում նկատմամբ պատրաստ են վերջին ստորության. Աբրահամյան
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արդեն 3 ամիս է` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անազատության մեջ է:
Այս ողջ ընթացքում Արմենը մեր բոլորի պայքարը շարունակում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից` դժվարությունների ու զրկանքների գնով, մերկացնելով այս իշխանության բոլոր հանցանքները:
Որքան էլ իշխանությունը փորձում է ցույց տալ, թե ինքը որևէ բանից չի վախենում և շարունակում է իր` մեր ժողովրդին ցավ ու տառապանք բերող քաղաքական կուրսը, մեկ է, սրանց խոսքից ու վարքագծից ակնհայտ է` շան պես վախեցած են:
Վախեցած են, որովհետև իրենց քայլերի հետևում մարդկային տառապանքներ են, վախեցած են, որովհետև իրենց գործողությունների հետևանքը սուգն ու մահն է, վախեցած են, որովհետև իրենք ամենից լավ գիտեն, թե ինչ են արել ու որտեղ են հայտնվելու իշխանափոխությունից հետո:
Սրանց համար թշնամին սեփական ժողովուրդն է, ում նկատմամբ պատրաստ են վերջին ստորության, իսկ թուրքերի առաջ ծնկի գալով պատրաստ են ցանկացած զիջման` ինքնասիրության ու ազգային արժանապատվության հաշվին։
Ազատությու´ն Արմեն Աշոտյանին, Ազատությու´ն մեր բոլոր քաղբանտարկյալներին»։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյանի պաշտպան. Դատավորը վերջին պահին որոշել է բողոքները քննել բանավոր ընթացակարգով
- Մամիջանյան ԵԺԿ-ն քննարկել է Լաչինի միջանցքի արգելափակման թեման և պահանջել ազատ արձակել Աշոտյանին
- Մամիջանյանը ԵԺԿ քաղաքական ասամբլեայում Արցախի հարցով քննարկմանը ներկայացրել է Աշոտյանի ուղերձը
- Աշոտյանի պաշտպան. Պարոն Մարաբյանը ունի եզակի շանս հերքելու իմ պնդումը
- Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Արմեն Աշոտյանի գույքը արգելադրելու մասին միջնորդությունը
- Աթանեսյան. ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր է անհապաղ ազատ արձակել Արմեն Աշոտյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան