«Հայաքվե». Ընտրատեղամասերում առկա է ազատ կամքի արտահայտման նկատմամբ վերահսկողության հնարավորություն
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
««Հայաքվե» դիտորդական առաքելության՝ ընտրատեղամասերի՝ տեսախցիկներով ուղիղ հեռարձակման և տեղամասերով շրջիկ խմբերի մշտադիտարկման արդյունքում արձանագրված (և չշտկված) խախտումներ․
- 1/9 տեղամասում գրանցման էլեկտրոնային սարքերը գտնվում են տեսախցիկից բավականին հեռու և տեսանելի չեն։
- 1/10 տեղամասում գրանցման էլեկտրոնային սարքերից մեկը դուրս է մնացել հեռարձակվող տեսագրությունից։
- 1/19 տեղամասում քվեարկության խցիկները տեղադրված են պատուհանների դիմաց։ Առկա է ազատ կամքի արտահայտման նկատմամբ վերահսկողության հնարավորություն։ Խախտման արձանագրումից հետո փակվել է պատուհանների ընդամենը կեսը։
- 1/20 տեղամասում գրանցման բոլոր էլեկտրոնային սարքերը դուրս են մնացել հեռարձակվող տեսագրությունից։
- 1/23 տեղամասում քվեարկության խցիկները տեղադրված են պատուհանների դիմաց։ Առկա է ազատ կամքի արտահայտման նկատմամբ վերահսկողության հնարավորություն։
- 2/3 տեղամասում քվեարկության խցիկների հետնամասն ամբողջությամբ բաց է։ Առկա է ազատ կամքի արտահայտման նկատմամբ վերահսկողության հնարավորություն։
- 2/7 տեղամասում գրանցման էլեկտրոնային սարքերի մի մասը դուրս է մնացել հեռարձակվող տեսագրությունից։
- 2/11 տեղամասում գրանցման էլեկտրոնային սարքերի մի մասը դուրս է մնացել հեռարձակվող տեսագրությունից։
- 2/21 տեղամասում գրանցման էլեկտրոնային սարքերի մի մասը դուրս է մնացել հեռարձակվող տեսագրությունից։
- 2/30 տեղամասում գրանցման էլեկտրոնային սարքերի մի մասը դուրս է մնացել հեռարձակվող տեսագրությունից։
- 2/45 տեղամասում գրանցման էլեկտրոնային սարքերի մի մասը դուրս է մնացել հեռարձակվող տեսագրությունից։
- 2/47 տեղամասում քվեարկության խցիկի անմիջապես կողքին առկա է դուռ։ Առկա է ազատ կամքի արտահայտման նկատմամբ վերահսկողության հնարավորություն։
- 2/48 տեղամասում գրանցման գործընթացն ամբողջությամբ դուրս է մնացել հեռարձակման տեսագրությունից։ Չեն երևում քվեատուփը և գրանցման էլեկտրոնային որևէ սարք։
- 4/1 տեղամասում ամբողջ ընտրական տեղամասը տեսախցիկից շատ հեռու է, և հնարավոր չէ ոչինչ տեսնել։
- 4/3 տեղամասում գրանցման էլեկտրոնային սարքերը գրեթե ամբողջությամբ դուրս են մնացել հեռարձակվող տեսագրությունից։
- 4/7 տեղամասում ժամը 19։36-ի դրությամբ հեռարձակումն անջատված է։
- 4/8 տեղամասում գրանցման բոլոր էլեկտրոնային սարքերը դուրս են մնացել հեռարձակվող տեսագրությունից։
- 4/11 տեղամասում տեսախցիկը տեղադրված է այնպիսի դիրքում, որ ամբողջ գործընթացը գրեթե չի երևում։
- 4/18 տեղամասում գրանցման բոլոր էլեկտրոնային սարքերը դուրս են մնացել հեռարձակվող տեսագրությունից։
- 4/20 տեղամասում գրանցման էլեկտրոնային սարքերի մի մասը դուրս է մնացել հեռարձակվող տեսագրությունից։
- 4/21 տեղամասում գրանցման էլեկտրոնային սարքերի մի մասը դուրս է մնացել հեռարձակվող տեսագրությունից։
- 4/22 տեղամասում գրանցման էլեկտրոնային սարքերը գրեթե ամբողջությամբ դուրս են մնացել հեռարձակվող տեսագրությունից։
- 6/50 տեղամասում տեսախցիկի դիտարկման տիրույթում են քվեախցիկները՝ ներսի կողմից, խախտված է գաղտնի քվեարկության իրավունքը։
- 7/3 տեղամասում գրանցման էլեկտրոնային սարքերից մեկը դուրս է մնացել հեռարձակվող տեսագրությունից։ Սարքի երևալու դեպքում կխախտվի անձնական տվյալների գաղտնիությունը։
- 7/5 տեղամասում երևում է գրանցման էլեկտրոնային սարքերի կեսը, որն էլ ուղիղ տեսախցիկի տեսադաշտում է։ Հնարավոր է՝ խախտվի անձնական տվյալների գաղտնիությունը։
- 7/6 տեղամասում երևում է գրանցման էլեկտրոնային սարքերի կեսը, որն էլ ուղիղ տեսախցիկի տեսադաշտում է։ Հնարավոր է՝ խախտվի անձնական տվյալների գաղտնիությունը։
- 7/18 տեղամասում գրանցման բոլոր էլեկտրոնային սարքերը դուրս են մնացել հեռարձակվող տեսագրությունից։
- 7/28 տեղամասում քվեարկության խցիկներից մեկն ընդհանրապես չի երևում հեռարձակվող տեսագրության մեջ։
- 7/51 տեղամասում գրանցման բոլոր էլեկտրոնային սարքերը դուրս են մնացել հեռարձակվող տեսագրությունից։
- 7/59 տեղամասում գրանցման էլեկտրոնային սարքերի մի մասը դուրս է մնացել հեռարձակվող տեսագրությունից։
- 8/1 տեղամասում տեսախցիկի դիտարկման տիրույթում են քվեախցիկները՝ ներսի կողմից, խախտված է գաղտնի քվեարկության իրավունքը, տեսախցիկով չի երևում քվեախցիկներից մեկը։ Նույն տեղամասում ընտրողների ցուցակները փակցված են անհասանելի տեղում։
- 8/3 տեղամասում ընտրողների ցուցակները փակցված են անհասանելի տեղում։
- 8/6, 8/7, 8/8, 8/89, 8/10, 8/12 տեղամասերում ընտրական ցուցակները մատչելի չեն քվեարկության նախորդ օրը իրենց անունը ցուցակում փնտրել փորձող քաղաքացիների համար, դրանք փակ դարպասների հետևում են»։
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ կայքում հրապարակված է Երևան քաղաքի ընտրողների ռեգիստրը
- Այսօր լռության օր է. սեպտեմբերի 17-ին երևանցիները կընտրեն նոր քաղաքապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան