Վեճ ու դանակահարություն Երևանում՝ անչափահասների մասնակցությամբ
Սեպտեմբերի 15-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին ստացվել է հաղորդում, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 16-ամյա մի պատանի։ Ոստիկանությունից հայտնում են, որ բաժնի քրեական հետախույզների ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ ահազանգից կես ժամ առաջ Խաղաղ Դոնի փողոցում վիճաբանություն է ծագել երկու պատանու և 21-ամյա մի երիտասարդի միջև, նա էլ սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել 15-ամյա տղայի ազդրին ու հիվանդանոց տեղափոխված պատանու մարմնին։ Ահազանգից երեք ժամ անց, հետագա միջոցառումների արդյունքում, 21-ամյա երիտասարդը Խաղաղ Դոնի փողոցում հայտնաբերվել է, ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա