Ավինյանը՝ լրագրողին. Ինձ թվում է, Դուք նախորդ դարում եք մնացել
«Քվեարկել եմ հանուն Երևանի շարունակական զարգացման, հանուն մեր երեխաների լավ ապագայի ու ավելի լավ քաղաքի»,-քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ի՝ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։
Անդրադառնալով մի հասցեում բազմաթիվ հնդիկների գրանցմանը, Ավինյանն ասաց՝ իրենց մեղադրելու տրամաբանություն չկա։
«Իմ տեղեկություններով, ավտոմեքենայի առք ու վաճառքով զբաղվող մեծ խումբ է եղել, և մարդ է եղել, որ իրենց գրանցել է»,-ասաց նա։
Ավինյանի խոսքով, ինքն անդրադարձել է վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ խոսակցություններին, որոնք երբեմն կեղծ են, ըստ նրա։
«Ընտրություններից հետո կարելի է ստուգել, արդյոք, մարդիկ գնացե՞լ են ընտրության»,-ասաց նա։
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե վերջին երթի պատկերն է լինելու քվեատուփերը բացելուց հետո, սակայն ԿԸՀ-ն այլ թիվ ցույց կտա, Ավինյանն արձագանքեց. «Ինձ թվում է, մոտավորապես Դուք նախորդ դարում եք մնացել, ամենայն հարգանքով»։
«Ոչինչ»,-պատասխանեց լրագրողն ու շարունակեց հարցը. «Ձեր երթի օրը լրագրողի վրա հարձակում, եղավ, բայց դուք չդատապարտեցիք»։
«Դատապարտեցի»,-ասաց Ավինյանը։
«Սա իմ անվտանգության հարցն է, Դուք 24 news-ի եթերում ասացիք՝ մարդկանց նյարդերը ցեմենտ-բետոնից չեն ու արդարացրեցիք։ Ձեր թիմակիցների էջերում շարունակում են մնալ իմ լուսանկարները։ Ես այդ մասին տեղեկացրել եմ Ձեր մամուլի խոսնակին»,-բարկացավ լրագրող Անի Գևորգյանը։
«Ես առաջարկում եմ՝ Դուք դիմեք համապատասխան մարմիններին»,-պատասխանեց Ավինյանը։
«Համապատասխան մարմիններն անգործության են մատնված, ինչո՞ւ Դուք չեք դատապարտում»,-հակադարձեց լրագրողը։
«Շատ կարևոր է, թե այսօր ինչ են ասում երևանցիները, կարևոր է արձանագրել այն արդյունքները, որ կգրանցեն երևանցիներն ընտրությունների միջոցով»,-ասաց Ավինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կոալիցիա չենք կազմի այն քաղաքական ուժերի հետ, որոնք մտել են պայքարի մեջ որպես 5-րդ շարասյուն․ Արտակ Զեյնալյան
- «Լիզել» բառն իր մոտ շատ է կրկնվում, հոգեբաններն ասում են՝ ում մոտ ինչը որ ցավում է, դրանից էլ խոսում է. Անդրանիկ Թևանյան
- Բացի ՔՊ-ից, բոլոր առողջ ուժերի հետ կհամագործակցենք․ Վիկտոր Մնացականյան
- Քվեարկել եմ, որ երևանցին հնարավորություն ունենա աշխատել խաղաղ ու անվտանգ քաղաքում․ Նելլի Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին