ՔՊ-ի այնքան հպարտության առարկան լեգիտիմությունը այժմ ձգտում է առավելագույնը 7%-ի․ Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․
«Կարող ենք արձանագրել, որ կա խորը զանգվածային ապատիա, որը ինչքան փորձենք արդարացնել այս կամ այն գործոնով, միևնույն է, չի փոխում խնդրի էությունը։
Երևանի ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ կա նաև քաղաքական ճգնաժամ, որի պայմաններում գործող ուժերը հիմնականում մարգինալացվել են և չեն արտահայտում հասարակության ճնշող մեծամասնության պատկերացումներն ու սպասելիքները։ Ասվածը վերաբերում է հատկապես իշխող ուժին, որն այլևս այն չէ, ինչ կար երկու-երեք տարի առաջ։
Ի դեպ, լեգիտիմության մասին ամենաշատ խոսող ուժը լեգիտիմության լուրջ խնդիր ունի հենց միայն այսօրվա ընտրությունների մասնակցության առումով, որը բնականաբար կարելի է մեկնաբանել որպես անվստահություն, բոյկոտ։
ՔՊ-ի այնքան հպարտության առարկան լեգիտիմությունը այժմ ձգտում է առավելագույնը 7%-ի»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան