Հնդկաստանի 89 և ՌԴ 11 890 քաղաքացի ևս իրավունք ունեն ընտրելու Երևանի քաղաքապետ
Ընտրական օրենսգրքի համաձայն, ընտրական իրավունք ունեն տվյալ համայնքում 6 ամսվա հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացիները, մինչև քվեարկության օրը տվյալ համայնքում առնվազն 1 տարվա հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք՝ օտարերկրացիների բոլոր կատեգորիաները՝ տարբեր հիմքերով կացության կարգավիճակներ ունեցող օտարերկրացիներ, փախստականի կարգավիճակ ունեցող անձինք։ Ասուլիսում հայտարարեց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Նա նշեց, որ Երևան համայնքի 824 հազար 250 ընտրողից 14 հազար 653-ը ոչ ՀՀ քաղաքացիներ են։ Ա. Ղազարյանը հայտարարեց, որ Երևանի ավագանու այս ընտրություններին ընտրական իրավունք ունի Հնդկաստանի 89 քաղաքացի, 11 հազար 890 ՌԴ քաղաքացի։ Կան նաև այլ երկրների քաղաքացիներ։
Համեմատության համար նշեց, որ 2018 թ. Երևանի ավագանու ընտություններին 840 602 անձ ընտրելու իրավունք ուներ, որից 7741-ը եղել են ոչ ՀՀ քաղաքացիներ։
Ա. Ղազարյանը նաև հայտնեց, որ ստուգումներով ընտրացուցակներում 381 անճշտություն է հայտնաբերվել, որոնցից 225 դեպքում մահացած անձանց տվյալներ են եղել գրանցված։
«Մահացած անձանց տվյալները ի՞նչ կերպով են մնում ընտրացուցակներ. հիմնականում եթե ՀՀ քաղաքացին մահանում է ՀՀ տարածքից դուրս, աճյունի տեղափոխումից հետո անհրաժեշտ է որպեսզի այստեղ հարազատները մահվան վկայական ստանան։ Այդ դեպքում նմանատիպ անճշտություննե չեն լինի»,- մանրամասնեց Ղազարանը։
Հարակից հրապարակումներ`
- Ահազանգ. 5/15 և 5/16 ընտրատեղամասերում խայտառակ վիճակ է
- Ընտրախախտման դեպքում ինչպես և ում ահազանգի քաղաքացին
- Երեք ժամում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 5.78 տոկոսը
- ԿԸՀ-ն արդեն ստացել է երկու դիմում
- 9/47. 1923 ընտրողից ավելի քան 100-ն են քվեարկել
- Ոչ ՀՀ քաղաքացիներն ևս իրավունք ունեն մասնակցել ՏԻՄ ընտրությանը, եթե նրանք վերջին 1 տարին հաշվառված են տվյալ համայնքում
- Վահագն Հովակիմյանի գնահատմամբ՝ «ընտրությունները եղել են մրցակցային, թափանցիկ»
- ԿԸՀ. Սահմանված կարգով բացվել են բոլոր 475 ընտրական տեղամասերը
- Հնդիկներն՝ Ավինյանի երթի մասնակից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան