Որևէ օրենսդրական սահմանափակում չկա, թե կոնկրետ հասցեի վրա որքան անձ կարող է հաշվառված լինել. Արմեն Ղազարյան
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ասուլիսում անդրադարձավ կոնկրետ հասցեներում մեծաթիվ անձանց հաշվառման առկայության փաստի մասին, որի վերաբերյալ վերջին օրերին հաճախ է բարձրաձայնվում։
«Բնակչության պետական ռեգիստրի մասին օրենքով և կառավարության համապատասխան որոշումներով, հաշվառումը որևէ հասցեում իրականացվում է կամ սեփականատիրոջ համաձայնությամբ, կամ ոստիկանության կողմից ստուգման իրականացման արդյունքում։
Անձը դիմում է ներկայացնում, ցանկանում է հաշվառվել որևէ հասցեում, դրա համար անհրաժեշտ պայմանը կամ սեփականատիրոջ համաձայանությունն է կամ փաստացի հաշվառման պարագայում ոստիկանության աշխատակցի կողմից տրվող համապատասխան տեղեկանքը։
Որևէ օրենսդրական սահմանափակում չկա, թե կոնկրետ հասցեի վրա որքան անձ կարող է հաշվառված լինել»,- մանրամասնեց Ա. Ղազարյանը։
Նա կրկնեց՝ հաշվառման պայմանները երկուսն են. «Եթե առկա է սեփականատիրոջ համաձայնությունը, միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը որևէ իրավական հիմք չունի անձին տվյալ հասցեում չհաշվառելու համար։ Երկրորդ հանգամանքը՝ փաստացի հաշվառման պարագայում ոստիկանության աշխատակցի կողմից տրամադրվող տեղեկանքն է։ Եթե այս երկու պայմաններից որևէ մեկը բավարարվում է, հաշվառումը պետք է իրականացվի։ Սեփականատերը դիմումի համաձայն կարող է անձին հաշվառումից հանել իր սեփականությունից։ Այս պարագայում էլ չկա պարտադիր պահանջ, հաշվառումից հանվող անձին հարցում անել կամ նրա կարծիքը հաշվի առնել։ Սեփականատիրոջ իրավունքն է իր սեփականությունը հանդիսացող հասցեից հանել անձին հաշվառումից»։
Հարակից հրապարակումներ`
- Հնդկաստանի 89 և ՌԴ 11 890 քաղաքացի ևս իրավունք ունեն ընտրելու Երևանի քաղաքապետ
- Ահազանգ. 5/15 և 5/16 ընտրատեղամասերում խայտառակ վիճակ է
- Ընտրախախտման դեպքում ինչպես և ում ահազանգի քաղաքացին
- Երեք ժամում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 5.78 տոկոսը
- 9/47. 1923 ընտրողից ավելի քան 100-ն են քվեարկել
- Ոչ ՀՀ քաղաքացիներն ևս իրավունք ունեն մասնակցել ՏԻՄ ընտրությանը, եթե նրանք վերջին 1 տարին հաշվառված են տվյալ համայնքում
- Վահագն Հովակիմյանի գնահատմամբ՝ «ընտրությունները եղել են մրցակցային, թափանցիկ»
- ԿԸՀ. Սահմանված կարգով բացվել են բոլոր 475 ընտրական տեղամասերը
- Երևանում մեկնարկում է ավագանու ընտրությունների քվեարկությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան