Կոալիցիա չենք կազմի այն քաղաքական ուժերի հետ, որոնք մտել են պայքարի մեջ որպես 5-րդ շարասյուն․ Արտակ Զեյնալյան
«Ես շատ լավ մարզական վիճակում եմ, այսօր հասցրել եմ 40 րոպե հեծանիվ քշել և տրամադրությունս մարտական է»,- Արաբկիր վարչական շրջանում՝ Վ. Վաղարշյան 12 հասցեում գտնվող 4/30 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը։
Նա նշեց, որ Երևանի ավագանում քվեարկության եկել է կնոջ, դստեր և զորակոչիկ որդու հետ։
Արտակ Զեյնալյանը բոլորին կոչ արեց մասնակցել ընտրություններին՝ անկախ նրանից, թե ինչպես կքվեարկեն։
«Ես քվեարկել եմ, որպեսզի Երևանը լինի կոկիկ, գեղեցիկ, կազմակերպված, ուրախ ու երջանիկ մարդկանց քաղաք։ Քվեարկել եմ, որ Հայաստանը լինի անկախ, ինքնիշխան և տարածքային ամբոջղականությունը վերականգնվի, ունենա միջազգային բարձր վարկանիշ տարածաշրջանում և աշխարհում։ Քվեարկել եմ սրա օգտին»,- նշեց նա։
Հարցին, թե քաղաքական ուժի հետ են պատրաստվում համագործակցել, Արտակ Զեյնալյանը պատասխանեեց․ «Մենք կոալիցիա չենք կազմի այն քաղաքական ուժերի հետ, որոնք մտել են պայքարի մեջ որպես 5-րդ շարասյուն, որոնք ավագանիում ներկայացնելու են կրեմլյան շահերը: Մենք այդ ուժերի հետ կոալիցիա չենք ձևավորի»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան