Արցախի ՊԲ-ն իրականացնում է իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում. Արցախի ՊՆ-ն
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտում են.
«Կապված Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացվող տեղաշարժերի և կուտակումների հետ` Արցախի Հանրապետության բնակչության շրջանում նկատվում են որոշակի տագնապային տրամադրություններ։
Այդ առնչությամբ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության ՊԲ֊ն իրականացնում է իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և որևէ էական զարգացման դեպքում անհապաղ իրազեկում է հանրությանը։
Ներկայումս ձևավորված իրավիճակում չստուգված տեղեկությունների տարածումը որևէ կերպ չի նպաստում մեր երկրի պաշտպանունակությանը։ Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ խուճապային տրամադրությունների ձևավորման հարցում նախևառաջ շահագրգռված են թշնամական հատուկ ծառայությունները։
Հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին»։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ը մտահոգված է՝ Հայաստանի և ԼՂ-ի հետ սահմանին զինտեխնիկայի և զինված ուժերի կուտակումների վերաբերյալ
- Տեսանյութերից պարզ երևում է, որ Ադրբեջանը ռազմական տեխնիկա է կուտակում սահմանին. Արման Սարգսյան
- Ադրբեջանական իշխանությունը Հայաստանի ու Արցախի հետ սահմանին կուտակում է նաև Յաշմա և Կոմանդո ստորաբաժանումները. Թաթոյան
- Երբ սահմաներին կուտակումներ են, կրկին պաշտպանության նախարարը Հայաստանում չէ. Հայկ Նահապտեյան
- Մեծ կուտակումներ կան. Գեղամասար համայնքի նախկին ղեկավար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները