Հասարակություն 17:34 17/09/2023 Արցախ

Մեր ազգային Խաչի նպատակը պետք է լինի Արցախի ազատ և ինքնիշխան ապագան. Թեմակալ առաջնորդ

Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը խոսք է հղել Խաչվերացի տոնին.

««Խաչի քարոզությունը կորստյան մատնվածների համար հիմարություն է, իսկ մեզ` փրկվածներիս համար, Աստծո զորություն» (Ա Կորնթ. 1.18)

Սիրելի հավատավոր քույրեր եւ եղբայրներ,

Այսօր կրկին համախմբվել ենք տոնելու մեր Եկեղեցու 5 տաղավար տոներից վերջինը եւ Խաչին նվիրված տոներից ամենամեծը՝ Սուրբ Խաչվերացը։ Այս տոնը իր մեջ ամբողջացնում է պատմական մի քանի ենթաշերտեր. առաջինը Հռոմի Պատրոնիկե թագուհու նախաձեռնությամբ եւ Հակոբոս Տեառնեղբոր օգնությամբ խաչի գյուտն է, երկրորդը 327 թ. Կոստանդիանոս կայսեր մոր՝ Հեղինե կայսրուհու կողմից Խաչափայտի գտնելն ու գողգոթայի տարածքում այդ առիթով կառուցված Սուրբ Հարության տաճարում հանդիսավոր վեր բարձրացնելը։ Սակայն Խաչվերացի տոնի վերջնական հաստատումը առնչվում է Խաչափայտի վերեդարձի հետ։

614 թվականին Պարսկաստանի Խոսրով Բ Փարվեզ թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա եւ ավերում այն։ Որպես անարգանք քրիստոնյաներին՝ Սուրբ Հարության տաճարից գերեվարվում եւ Պարսկաստան է տարվում նաեւ Խաչափայտը։ 14 տարի անց, 628 թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Ս. Խաչը։ Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տալիս նաեւ հունական մասի հայոց զորքը՝ Մժեժ Գնունու գլխավորությամբ։ Խաչը հանդիսավոր թափորով տարվում է Երուսաղեմ՝ Փոքր Ասիայի վրայով եւ այն անցնում է նաեւ պատմական Հայաստանով։ Հերակլ կայսրը խաչափայտը սրբությամբ երեք տարի Կ.Պոլսում պահելուց հետո անձամբ, կառքի մեջ ծնկած, այն ձեռքերում բռնած, Երուսաղեմ է տանում եւ իր ուսի վրա դրած Գողգոթայի գագաթը հանելով՝ բարձրացնում է Սուրբ Հարության վերանորոգված տաճարում՝ ի տես բոլոր քրիստոնյաների։ Այդ ժամանակից էլ վերջնականորեն հաստատվում եւ մեծ հանդիսավորությամբ տոնվում է խաչի բարձրացման հիշատակը՝ Խաչվերացը։

Ի սկզբանե Խաչափայտը քրիստոնյաների կողմից արժանացել է մեծագույն հարգանքի եւ խոնարհումի, եւ քանի որ դրա վրա Տիրոջ Փրկարար արյունն էր հեղվել, ուստի այն դադարել է սոսկ նյութական արժեք լինելուց։ Այն այլեւս մեզ համար սրբազան մասունք է, տեսանելի մի նշան, որ մինչեւ այսօր վկայում է Աստծո անսահման սիրո եւ Աստծո Որդու կատարյալ հնազանդության մասին։ Ահա այս ընկալումով է, որ Տիրոջ Խաչափայտը բաժանվել է բազմաթիվ կտորների եւ որպես մեծագույն սրբություն տարածվել աշխարհի քրիստոնեական միջավայրում։

Դրան անմասն չի մնացել նաեւ Հայոց Եկեղեցին, եւ այսօր մենք երջանիկ հնարավորություն ունենք Խաչվերացի տոնին այստեղ վեր բարձրացնել Հայոց Բանակի պահապան՝ Տիրոջ խաչափայտի մի փոքրիկ մասունք իր մեջ կրող Աշոտ երկաթի հրաշագործ Խաչը։ Այս խաչը անցել է յուրատեսակ խաչի մի ճանապարհ՝ անցնելով հայոց սահմանի ամբողջ առաջնագծով, լինելով Հայաստանի եւ Արցախի բոլոր զորամասերում, անմիջապես մարտի դաշտում օրհնելով, մկրտելով եւ գոտեպնդելով մեր զինվորներին ապրիլյան ու 44-օրյա պատերազմների ժամանակ։ Այսօր այս խաչի նշանը իրենց հանդերձի վրա են կրում մեր բանակի բոլոր զինծառայողները։ Տարիների հեռավորությունից եթե նայում ենք, ապա Աշոտ Երկաթի Խաչի անցած ուղին մեր նորօրյա բանակի հետ իրապես նման է կենդանի հրաշքի։

Ինչու՞ եւ ինչպե՞ս այդ երբեմնի սարսափելի մահվան գործիքը դարձավ այդքան ցանկալի ու փափագելի նշան ամբողջ աշխարհի համար: «Խաչի քարոզությունը կորստյան մատնվածների համար հիմարություն է, իսկ մեզ` փրկվածներիս համար, Աստծո զորություն»։ Իրապես Պողոս առաքյալի այս խոսքերը օգնում են մեզ հասկանալու խաչի իրական նշանակությունը, եւ արտացոլում են Խաչի հանդեպ եղած հակասական մոտեցումները, որոնք շարունակվում են մինչեւ մեր օրերը։ Աշխարհը միանշանակ չկարողացավ ընկալել ծեծված եւ արյունաքամ Աստծո խորին խորհուրդը: Անգամ Քրիստոսի առաքյալները մինչեւ Հարություն գայթակղվեցին իրենց վարդապետի այն խոսքերից, որ ասում էր, թե Մարդու Որդին պիտի մատնվի մարդկանց ձեռքը, չարչարվի եւ անարգվի։

Նույնիսկ Պետրոս Առաքյալը Հիսուսին մի կողմ տանելով, փորձում էր Նրան համոզել, որ այդ տանջանքներից խուսափի, եւ վստահ էր, որ Հիսուսը կարող է խուսափել: Իսկ թե ի՞նչ եղավ Քրիստոսի պատասխանը Պետրոսին՝ բոլորս շատ լավ գիտենք: Աշխարհի իմաստությունը տենչում էր տեսնել հզոր, կործանող եւ ուժով փրկող փրկչի, բայց Աստվածային իմաստությունը ներկայացավ հանուն սիրո մինչեւ վերջ տառապող եւ հաղթանակող Փրկչի միջոցով:

Մտածելով այսօրվա տոնի մասին, այսքան գեղեցիկ եւ պատկերավոր ըմբռնելով Խաչի խորհուրդը, մեր միտքն ու հոգին առաջին հերթին սեւեռվում է այսօր խաչակիր դարձած Արցախ աշխարհի վրա: 120,000 հայեր ամենօրյա զրկանքներ ու նեղություններ կրելով տանում են իրենց խաչը, բայց դեպի ու՞ր..... Արցախը համայն հայության Խաչն է։ Իսկ որն է այդ խաչը կրելու ամենաճիշտ ճանապարհը։ Հիսուս Քրիտոս գնաց խաչի մահվան, որովհետեւ գիտեր, որ միայն այդ ճանապարհով կարող է ընկած մարդկությանը դժոխքից դեպի երկինք բարձրացնել։ Քրիստոս ուներ հավատ եւ վստահություն նաեւ իր հաղթանակի հանդեպ, դրա համար էլ մինչեւ վերջ համբերեց։ Մեր ազգային Խաչի նպատակը պետք է լինի Արցախի ազատ եւ ինքնիշխան ապագան, որին պիտի հավատանք ու ձգտենք, այլապես մեր խաչը կդառնա աննպատակ ծանր բեռ։ Մենք պետք է որոշենք, թե Արցախի խաչը մեր ազգի համար կհամարվի հիմարություն, թե՞ Աստծո զորություն:

Պատասխանը ամեն մեկս պետք է գտնենք մեր ներսում: Արցախի Խաչը զորություն էր նրանց համար, ովքեր ազատագրեցին այն, եւ հիմարություն է նրանց համար, ովքեր Արցախը համարում են իրենց համար գլխացավանք: Պողոս Առաքյալը մեզ զգուշացնում է, որ Խաչը հիմարություն համարողները ի վերջո մատնվում են կորստյան:

Ուստի սիրելի հայրենակիցներ, մեր Տիրոջ Իսպառ Սերը խորհրդանշող Խաչից զորություն առած՝ մենք էլ միմյանց հանդեպ լցվենք սիրով, հոգատարությամբ եւ ներողամտությամբ, որպեսզի ազգովի կարողանանք արժանանալ քրիստոնեական խաչակրության իրական վախճանին՝ մեր հայրենիքի հաղթական հարությանը»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:25
Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման հրամանը
Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել երկրի իշխանությունների՝ ընդամենը երկու սեռ ճանաչելու...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ` բավարար ձայներ չհավաքելու պատճառով
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Երիցյանն այս պահին ԱԱԾ-ում զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
21:00
Մակունցը մասնակցում է հանրապետական Դոալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ևս մասնակցում է ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը։ Վաշինգտոնում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն...
Աղբյուր` Panorama.am
20:16
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել թափանցիկ ընթացակարգ․ միջազգային արձագանքը՝ Բաքվի դատավարությունների մասին
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների...
Աղբյուր` Panorama.am
20:02
Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Հունվարի 20-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։...
Աղբյուր` Panorama.am
19:35
Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը
Ապրիլի 14-ից 20-ը Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը, որն ընդգրկված է նաև EUBC օրացույցային պլանում:...
Աղբյուր` Panorama.am
19:23
Դոնալդ Թամփի երդմնակալության արարողությունն է
Վաշինգտոնում այս պային ընթանում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողություը։  Թրամփը երդվում է որպես ԱՄՆ նախագահ։ ...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Գրեթե 100 հրամանագիր». Ինչ է ծրագրում անել Թրամփը Սպիտակ տուն վերադառնալու օրը
Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը «գլխապտույտ» է լինելու։ Երդմնակալության արարողությունից հետո, արդեն որպես...
Աղբյուր` Panorama.am
18:59
Իրանի ԱԳՆ. Գազայում հրադադարը նշանակում է Պաղեստինը ոչնչացնելու ծրագրի ավարտը
Գազայի հատվածում հրադադարը նշանակում է, որ Պաղեստինը ոչնչացնելու ծրագիրը դադարեցվել է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում
Հունվարի 18-ին՝ ժամը 06:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում ծառայությունն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
18:20
Իրազեկում՝ կառուցապատման թույլտվությունների թվայնացման ժամկետների վերաբերյալ
2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ողջ տարածքում էլեկտրոնային եղանակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացով պայմանավորված՝...
Աղբյուր` Panorama.am
18:08
ԵԽ-ն կքննարկի Վրաստանի հարցը
Եվրախորհրդարանը (ԵԽ) հունվարի 21-ին կքննարկի Վրաստանի հարցը։ ԵԽ-ի օրակարգում կլինեն «Քաղաքական զարգացումները և շարունակվող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերից տուժել է 94, զոհվել՝ 10 մարդ. ՆԳՆ փրկարար ծառայությունից
Հունվարի 13-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 489 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: ՆԳՆ փրկարար ծառայությունից...
Աղբյուր` Panorama.am
17:56
Լիբանանի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Արամ Առաջինին և հայ համայնքին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 18 միաբան հայրերի հետ այցելել է նախագահական նստավայր՝  Լիբանանի հայ առաքելական  համայնքի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ռուսաստանի ԱԳ-ն մանրամասներ է հայտնել Լավրով-Միրզոյան բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ վաղը կայանալիք բանակցությունների մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սա դիտավորյա՞լ մոլորեցում է. Ընդդիմադիր պատգամավորը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարևորությունը պայմանավորված է...
Աղբյուր` Panorama.am
17:26
Խոշոր հրդեհ Ձորաստան գյուղում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 19-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում այրվում է խոտածածկ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Իջևանի ու Սևքարի անտառտնտեսությունների անտառներում այնքան հատումներ են եղել, որ անտառները զբոսայգի են դարձել. Ոսկան Սարգսյան
Սևքարի և Իջևանի անտառտնտեսությունների տնօրենները ե՞րբ են կալանավորվելու։ Հարց է հնչեցնում տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու հիշեցնում օրեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Դուք 7 քաղաքացիական և վարչական գործերով պատասխանող կողմ եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ի ԲԴԽ թեկնածուին
«Դուք հավակնում եք ապաքաղաքական, խիստ անկողմնակալություն և անաչառություն ակնկալող պաշտոնի, սակայն ֆեյսբուքյան էջում առատորեն ներկա...
Աղբյուր` Panorama.am
16:41
Միրզոյանն ու Լավրովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Աղբյուր` Panorama.am
16:17
Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Երևանում 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
16:14
Ազատ գյուղի կացարանում հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն. Նորիկյան
Ազատ գյուղի կացարանում  հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:06
Դու մի ասա՝ էդ ...պուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են. Խամոյանն ընթերցեց Ալեքսանդր Սիրունյանի գրառումը
«Ես ներողություն եմ խնդրում,մենք Ալեքսանդր Սիրունյանի՞ն ենք լսում, դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք»,-ԱԺ-ում Սիրունյանին դիմեց...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ինչպիսի՞ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքում
2024 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․2 °C, որը նորմայից բարձր էր 1․7°C-ով։ Այն յոթերորդ տաք տարին էր, սկսած...
Աղբյուր` Panorama.am
15:45
Սույն անձը սոցցանցերում հայտնի է իր ամենավերջին փողոցային ձևակերպումներով, սա ՔՊ-ի լավագույն թեկնածուն է. Խամոյանը՝ Սիրունյանի մասին
Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}