Իրանի ԱԳՆ. Իրանը թույլ չի տա փակել իր պատմական ճանապարհը Հարավային Կովկասում
Իրանը թույլ չի տա սահմանափակել տեղաշարժը կամ փակել իր պատմական ճանապարհը Հարավային Կովկասում։ «ԻՌՆԱ»-ի փոխանցմամ, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիան Արաբալեզու Al-Wefaq իրանական թերթին տված հարցազրույցում:
«Խոսելով Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ ԱԳՆ ղեկավարն ասել է, որ Իրանը թույլ չի տալիս սահմանափակել կամ փակել իր պատմական երթուղին այս տարածաշրջանում, որը կապում է Իրանը Հայաստանի հետ»,- հայտնում է աղբյուրը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիան միջև։
Իրանցի նախարարն ընդգծել է տարածաշրջանում առկա տարաձայնությունների հիմնարար լուծման անհրաժեշտությունը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան