824 հազար 250 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 234 հազար 553 ընտրող կամ ընտրողների 28,46 տոկոսը․ ԿԸՀ
20,00-ին փակվել են բոլոր 475 ընտրատեղամասերը։ Ներկայումս ընթանում են տեղամասերում քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց ամփոփ տվյալները, համաձայն որի՝ 824 հազար 250 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 234 հազար 553 ընտրող կամ ընտրողների 28,46 տոկոսը ։
Աջափնյակ վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող 83 հազար14 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 23 հազար 229 ընտրող կամ 27,98 տոկոս
Ավան՝ 39 հազար 30 ընտրողից՝ 12575 ընտրող կամ 32,22 տոկոս
Արաբկիր՝ 94 հազար 537 ընտրողից՝ 29 հազար 301 ընտրող կամ 30,99 տոկոս
Դավթաշեն՝ 33 հազար 484 ընտրողից՝ 10709 ընտրող կամ 31,98 տոկոս
Էրեբունի՝ 89 հազար 206 ընտրողից՝ 21 հազար 719 ընտրող կամ 24,35 տոկոս
Կենտրոն՝ 94 հազար 922 ընտրողից՝ 28 հազար 714 ընտրող կամ 30,25 տոկոս
Մալաթիա-Սեբաստիա՝ 106 հազար 317 ընտրողից՝ 27 հազար 490 ընտրող կամ 25,86 տոկոս
Նոր-Նորք՝ 97 հազար 497 ընտրողից՝ 28հազար 889 կամ 29,63 տոկոս
Նորք-Մարաշ՝ 10 հազար 667 ընտրողից՝ 3314 ընտրող կամ 31,07 տոկոս
Նուբարաշեն՝ 8065 ընտրողից՝ 2250 ընտրող կամ 27,9 տոկոս
Շենգավիթ՝ 110 հազար 780 ընտրողից՝ 29 հազար357 ընտրող կամ 26,5 տոկոս
Քանաքեռ-Զեյթուն՝ 56 հազար 731 ընտրողից՝ 17 հազար 6 ընտրող կամ 29,98 տոկոս
ԿԸՀ նախագահից նաև հետաքրքրվեցին, թե ինչու է Երևան քաղաքի ավագանու ընտրություններում գրանցվել բավականին ցածր մասնակցություն, արդյո՞ք նման նախադեպ եղել է, ի պատասխան ասաց․
«Ես հիշում նման ցածր ցուցանիշ։ Կարող եմ ասել, որ վերջին ընտրությունների դինամիկան գնացել է դեպի նվազում։ Ինչպես քվեարկելը, այնպես էլ չքվեարկելն է մարդու ընտրությունը։ Կարող եմ ասել, որ ժողովրդավարական ընտրույթունները միշտ գրանցվում է ցածր մասնակցություն»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին