ԿԸՀ-ն ընտրատեղամասերում փակցված «քվեաթերթիկ 2» գրառմամբ թղթերը խախտում չի համարում
ԿԸՀ-ն ընտրատեղամասերում փակցված «քվեաթերթիկ 2» գրառմամբ թղթերը ընտրախախտում չի համարում։
«Տեղեկատվական թերթիկները միշտ փակցված են եղել։ Կարծում եմ՝ դա խախտում չէ»,- լրագրողների հարցին ի պատասխան ասաց ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ այն ԿԸՀ նորմատիվ որոշումով է սահմանված։
«Հենց տեղամասային կենտրոններում վստահված անձերը, ԶԼՄ-ները, դիտորդները կարող են տեսնել հանձնաժողովի գրանցամատյանները, որտեղ այդ բաժանումը հենց այդ կերպ առկա է։ Այդ թերթիկները շատ վաղուց են եղել»,- պարզաբանեց ԿԸՀ նախագահի տեղակալը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան