Փաշինյանը՝ Էրդողանի առաջարկի մասին
«Ամենատարբեր առաջարկներ ու գաղափարներ կան, ես չեմ ուզում առանձնացնել այդ գաղափարներից մեկը»,- Երևանի ավագանու ընտրության քվեարկությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, որ երեկ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ առաջարկել են եռակողմ հանդիպում անցկացնել, նույնիսկ՝ քառակողմ՝ կապված Արցախի իրավիճակի հետ, իր մասնակցությամբ, ինչպես նաև Պուտինի, Փաշինյանի և Ալիևի, արդյո՞ք Հայաստանն առաջարկը ստացել է և կասնակցի՞, թե՞ ոչ։
Փաշինյանի խոսքով, խնդիրն այն է, որ դա միակ գաղափարը չէ, որպեսզի վերաբերմունք արտահայտի։
«Կարծում եմ՝ մենք ամբողջության մեջ պետք է նայենք հարցը»,- ասաց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի պաշտոնական քաղաքականությունը սպասարկում է Էրդողանի քաղաքականությունը. Քրիստինե Վարդանյան
- Թուրքիան առաջարկել է քառակողմ հանդիպում անցկացնել Արցախի հարցով
- Փաշինյան-Էրդողան զանգը մի քանի կարևոր բան է խորհրդանշում. Վարուժան Գեղամյան
- Ի՞նչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում