Երևանում մեկնարկում է ավագանու ընտրությունների քվեարկությունը
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 08։00-ին Երևանի տարածքում մեկնարկում է ավագանու ընտրությունների քվեարկությունը, որը կշարունակվի ուղիղ 12 ժամը՝ մինչև 20։00-ն։
Ավագանու ընտրությունների կազմակերպման նպատակով Երևանում կազմավորվել են 475 ընտրական տեղամասային կենտրոններ։
Քվեարկության ողջ ընթացքը և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացն առցանց հեռարձակվելու է Երևանի բոլոր 475 տեղամասերից՝ իրական ժամանակում։
«Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով քվեարկության արդյունքներ ԸԸՀ-ներում մուտքագրվելուց հետո իրական ժամանակում առցանց հրապարակվելու են։
Երևանի ավագանին ընտրվում է համամասնական ընտրակարգով՝ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներով։ Քաղաքացիները ընտրում են ոչ թե քաղաքապետ, այլ ավագանի։ Երևանի ավագանիում ձայների մեծամասնությունը ստացած ավագանու առաջին համարն էլ դառնում է քաղաքապետ կամ էլ քաղաքապետ է ընտրում հենց ավագանին՝ կախված ձայների հարաբերակցությունից։
Երևանի ավագանին կազմված է 65 անդամից։
Երևանի ավագանու ընրություններին մասնակցում է 13 կուսակցութուն և 1 դաշինք։ Երևանի ավագանու ընտրություններին գրանցված կուսակցությունների ու դաշինքի համարները՝ քվեաթերթիկում.
1. «Հանրային ձայն» կուսակցություն
2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
3.«Արդար Հայաստան» կուսակցություն
4.«Հաղթանակ» կուսակցություն
5.«Ուժը հայրենյաց» կուսակցություն
6. «Հայաստանի եվրոպական կուսակցություն»
7.«Ազգային առաջընթաց» կուսակցություն
8.«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
9.«Հանրապետություն» կուսակցություն
10.«Միացյալ Հայաստան» կուսակցություն
11.«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
12. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն
13. «Ապրելու երկիր» կուսակցություն
14. «Մայր Հայաստան» դաշինք
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԿԸՀ-ն հայտնել է, թե ովքեր են դիտորդական առաքելություն իրականացնելու Երևանի ավագանու ընտրություններում
- ԿԸՀ կայքում հրապարակված է Երևան քաղաքի ընտրողների ռեգիստրը
- ԿԸՀ-ն հաստատել է Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների նմուշը
- Որ դեպքերում օտարերկրացիները կարող են մասնակցել Երևանի ավագանու ընտրությանը
- Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի համարները՝ քվեաթերթիկում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան