Ժամը 17։00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 21,36 տոկոսը
Ժամը 17։00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրությունների Երևան համայնքի 824. 250 հազար ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 176 հազար 27 ընտրող, որը կազմում է ընտրողների 21,36 տոկոսը։ Տվյալները ԿԸՀ-ում ներկայացրեց ԿԸՀ անդամ Արուսյակ Տերչանյանը։
Աջափնյակ վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող 83 հազար14 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 17 հազար 261 ընտրող կամ 20,79 տոկոս
Ավան՝ 39 հազար 30 ընտրողից՝ 9373 ընտրող կամ 24,01 տոկոս
Արաբկիր՝ 94 հազար 537 ընտրողից՝ 22 հազար 334 ընտրող կամ 23,62 տոկոս
Դավթաշեն՝ 33 հազար 484 ընտրողից՝ 7949 ընտրող կամ 23,74 տոկոս
Էրեբունի՝ 89 հազար 206 ընտրողից՝ 16 հազար 212 ընտրող կամ 18,17 տոկոս
Կենտրոն՝ 94 հազար 922 ընտրողից՝ 22 հազար 15 ընտրող կամ 23,19 տոկոս
Մալաթիա-Սեբաստիա՝ 106 հազար 317 ընտրողից՝ 20 հազար 434 ընտրող կամ 19,22 տոկոս
Նոր-Նորք՝ 97 հազար 497 ընտրողից՝ 21 հազար 648 կամ 22,2 տոկոս
Նորք-Մարաշ՝ 10 հազար 667 ընտրողից՝ 2577 ընտրող կամ 24,16 տոկոս
Նուբարաշեն՝ 8065 ընտրողից՝ 1494 ընտրող կամ 18,52 տոկոս
Շենգավիթ՝ 110 հազար 780 ընտրողից՝ 21 հազար 945 ընտրող կամ 19,81 տոկոս
Քանաքեռ-Զեյթուն՝ 56 հազար 731 ընտրողից՝ 12 հազար 785 ընտրող կամ 22,54 տոկոս
Համեմատության համար նշենք, որ 2018 թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններին ժամը 17։00-ի դրությամբ մասնակցության ցուցանիշը 34.72 տոկոս եղել կամ 848.343 ընտրողից քվեարկությանը մասնակցել էր 294.534-ը։
Հիշեցնենք, որ ժամը 08։00-ից մեկնարկել է Երևանի ավագանու ընտրության քվեարկությունը։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունը մեկից ավելի անգամ կամ մեկ այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ ահազանգ է ստացել
- Ժամը 14։00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 13,92 տոկոսը
- Քարոզարշավի ընթացքում ոստիկանությունում ստացվել է 26 հաղորդում, այսօր՝ երեք հաղորդում
- Երեք ժամում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 5.78 տոկոսը
- ԿԸՀ-ն արդեն ստացել է երկու դիմում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան