Երևանում ընտրատեղամասերը փակվեցին, սկսվում է քվեաթերթիկների հաշվարկը
Ժամը 20,00-ին Երևանում ավագանու ընտրությունների կազմակերպման նպատակով կազմավորված 475 ընտրական տեղամասային կենտրոնները փակվեցին։ Սկսվում է քվեաթերթիկների հաշվարկը։
Նշենք, որ սեպտեմբերի 17-ին, Երևանի տարածքում ընթանում էր ավագանու ընտրությունների քվեարկությունը, որը տևեց 12 ժամ՝ մինչև 20։00-ն։ Ի տարբերություն նախորդ ընտրությունների այս ընտրություններն աչքի չկան քաղաքացիների ակտիվությամբ և բարձր մասնակցությամբ։
Երևանի ավագանին ընտրվում է համամասնական ընտրակարգով՝ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներով։
Երևանի ավագանու ընրություններին մասնակցում է 13 կուսակցութուն և 1 դաշինք։ Երևանի ավագանու ընտրություններին գրանցված կուսակցությունների ու դաշինքի համարները՝ քվեաթերթիկում.
1. «Հանրային ձայն» կուսակցություն
2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
3. «Արդար Հայաստան» կուսակցություն
4. «Հաղթանակ» կուսակցություն
5. «Ուժը հայրենյաց» կուսակցություն
6. «Հայաստանի եվրոպական կուսակցություն»
7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն
8. «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
9. «Հանրապետություն» կուսակցություն
10. «Միացյալ Հայաստան» կուսակցություն
11. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
12. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն
13. «Ապրելու երկիր» կուսակցություն
14. «Մայր Հայաստան» դաշինք
Վերջին ընտրողը․․․
Հարակից հրապարակումներ`
- Բաց քվեարկության, կուտակումների, ընտրողների ուղղորդման դեպքեր է արձանագրել «Անկախ դիտորդ»-ը
- ՔՊ-ի այնքան հպարտության առարկան լեգիտիմությունը այժմ ձգտում է առավելագույնը 7%-ի․ Պողոսյան
- ԿԸՀ-ն ընտրատեղամասերում փակցված «քվեաթերթիկ 2» գրառմամբ թղթերը խախտում չի համարում
- Ընտրատեղամասերում ունեցել ենք իրավիճակներ, երբ կտրոնը թերի է տպվել․ ԿԸՀ նախագահի տեղակալ
- Խայտառակ ցածր ցուցանիշ․ Ռուբեն Մելիքյան
- Միջադեպ 6/6 տեղամասում․ ՔՊ-ականները սպառնալիքներով խանգարում են դիտորդներին
- 85 մարդ գրանցված է Ոստիկանական ակադեմիայի, 86-ը՝ ՀՖՖ-ի, 159-ը՝ Նորքի գերեզմանատան տարածքում․ «Հայաքվե»