4/13 ընտրատեղամասում չհրկիզվող պահարանը բերում են քվեարկության մեկնարկից ժամեր անց
«4/13 տեղամասի չհրկիզվող պահարանն անհասկանալի պատճառներով երեկ չի տեղադրվել ընտրատեղամասում, քվեաթերթիկները, կնիքները տեղադրվել են պահարանի մեջ։ Գիշերն ինչ է եղել այդ քվեաթերթիկների հետ, անհասկանալի է»,-տեսանյութի միջոցով ահազանգում է քաղաքացին։
Տեսանյութում երևում է, թե ինչպես մի քանի տղամարդ հրելով բերում են չհրկիզվող պահարանը քվեարկության մեկնարկից ժամեր անց։
Նշենք, որ «Ականատես» դիտորդական առաքելությունն ահազանգել է. «Արձանագրվել է երկու դեպք՝ 6/3 և 10/43 տեղամասերում, երբ չհրկիզվող պահարանը մինչև ՏԸՀ ժամը 07:00 նիստը արդեն իսկ բացված է եղել, ընդ որում՝ ոստիկանության մասնակցությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Ահազանգ. 5/15 և 5/16 ընտրատեղամասերում խայտառակ վիճակ է
- Ականատես. Արձանագրվել է երկու դեպք, երբ չհրկիզվող պահարանը մինչև ՏԸՀ նիստը արդեն իսկ բացված է եղել