Ցավոք սրտի ոչ, հոկտեմբերի 5-ին ՀՀ-ի և Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու. Փաշինյան
«Մենք ուշադիր հետևում ենք մեզ առնչվող բոլոր հայտարարություններին, ըստ անհրաժեշտության արձագանքում ենք և կարձագանքենք»,- Երևանի ավագանու ընտրության քվեարկությունը կատարելուց հետո լրագրողների հետ զույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, որ ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Յուրի Քիմը նշել է, որ «ԱՄՆ ձգտում է հասնել այն կետին, որն իրական որոշումն է ՀՀ կողմից, դառնալ Արևմուտքի գործընկերը ի հակադրություն ՌԴ-ի»։
Հարցին՝ ՀՀ-ն փոխո՞ւմ է արտաքին քաղաքական վեկտորը, նա պատասխանեց. «Հայաստանի արտաքին քաղաքականությունը թափանցիկ է, չեմ կարծում, որ նման ձևակերպումները տեղին են։ Հայաստանը չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել այն իմաստով, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը միշտ կողմնորոշված է ըստ ՀՀ պետական շահերի, հետևաբար Հայաստանի արտաքին քաղաքականությունը միշտ ուղենշված է և կողմնորոշվում է, ելնում է ՀՀ պետական շահերից»։
Նա նաև հայտարարեց, որ հոկտեմբերի 5-ին Գրանադայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու. «Ցավոք սրտի, ոչ։ Եթե նախատեսվեր փաստաթուղթ ստորագրել, դա կնշանակեր, որ մենք համարում եմք, որ այդ փաստաթուղթը համապատասխանում է ՀՀ հավասարակշռած շահին և պատրաստ ենք ստորագրել:
Մենք ասել ենք, որ խաղաղության օրակարգն է մեր առաջնահերթությունն ու ուզում ենք հնարավորինս արագ, օրինակ, մինչև տարեվերջ, մյուս տարվա սկիզբ Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր: Մենք ամեն ինչ անում ենք դրա համար»:
Փաշինյանը հույս ունի, որ կշարունակեն ինտենսիվ բանակցություններն ու կհասնեն խնդրի լուծմանը:
«Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղում ծայրահեղ հումանիտար ճգնաժամը և Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը նեգատիվ ազդեցություն է ունենում խաղաղ գործընթացի վրա, այն ժամանակն ու էներգիան, որ ծախսում ենք ու շարունակում ենք անարդյունք ծախսել այդ թեմայի կարգավորման վրա, այդ իրավիճակի չլինելու դեպքում այդ նույն էներգիան կուղղորդվեր խաղաղության պայմանագրի քննարկմանը` ավելի մեծ ժամանակ ու էներգիա տալով»։
Փաշինյանը միաժամանակ ասաց, որ հնարավոր է համարում, որ իրավիճակը կփոխվի ու մինչև տարեվերջ կստորագրվի խաղաղության պայմանագիր:
Փաշինյանը հորդորեց Ստեփանակերտի գործընկերներին և Բաքվին ուղիղ երկխոսություն ունենալ. «Եթե կողմերից մեկը չցանականա, այդ երկխոսությունը տեղի չի ունենա։ Ցավոք այնպես չէ, որ մենք տեսնում ենք Բաքվի կողմից այդ ցանկությունը լիարժեք արտահայտվում է։ Պաշոտնական մակարդակում արտահայտվում է, բայց վստահ չեմ, որ Բաքվում այդ երկխոսությունն իրականացնելու իրական քաղաքական կամք կա»։
Հարակից հրապարակումներ`
- Խաղաղության պայմանագրի տարբերակում ամենաէական հարցերում դեռևս սկզբունքային տարաձայնություններ կան. Միրզոյան
- Ադրբեջանից հույս են հայտնել, որ մինչև տարեվերջ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կկնքեն
- Կարծում եմ՝ դեռ շատ վաղ է ասել. Յուրի Քիմը՝ՌԴ-ից Հայաստանի ընդմիշտ հեռանալու մասին
- ԱԳՆ-ն ստացել է Ադրբեջանի պատասխանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ ՀՀ-ի առաջարկներին. Միրզոյան
- Երևանի հետ խաղաղության պայմանագրի մշակման գործընթացում լճացում կա.Բայրամով
- Հայաստանը պատրաստ է ու ցանկանում է խաղաղության ու հարաբերությունների կարգավորման. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան