Երեք ժամում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 5.78 տոկոսը
ԿԸՀ ընտրատարածքային ընտրական հանձաժողովնեից ստացվել է մինչև ժամը 11։00-ն ընտրական տեղամասերում քվեարկությանը մասնակցած ընտրողների թվերը։
ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը հայտարարեց, որ ժամը 11։00-ի դրությամբ Երևան համայնքի 824. 250 հազար ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 47.671 քաղաքացի կամ 5.78 տոկոսը։
Աջափնյակ վարչական շրջան- քվեարկելու իրավունք ունեցող 83 հազար 14 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 4570-ը կամ 5,51 տոկոս
Ավան - 39 հազար 30 ընտրողից՝ 2530 ընտրող կամ 6,48 տոկոս
Արաբկիր՝ 94 հազար 537 ընտրողից՝ 5413 ընտրող կամ 5,73 տոոս
Դավթաշեն՝ 33 հազար 484 ընտրողից՝ 2293 ընտրող կամ 6,85 տոկոս
Էրեբունի՝ 89 հազար 206 ընտրողից՝ 4455 ընտրող կամ 4,99 տոկոս
Կենտրոն՝ 94 հազար 922 ընտրողից՝ 4890 ընտրող կամ 5,15 տոկոս
Մալաթիա-Սեբաստիա՝ 106 հազար 317 ընտրողից՝ 6078 ընտրող կամ 5,72 տոկոս
Նոր-Նորք՝ 97 հազար 497 ընտրողից՝ 5995 կամ 6,15 տոկոս
Նորք-Մարաշ՝ 10 հազար 667 ընտրողից՝ 698 ընտրող կամ 6,54 տոկոս
Նուբարաշեն՝ 8065 ընտրողից՝ 471 ընտրող կամ 5, 84 տոկոս
Շենգավիթ՝ 110 հազար 780 ընտրողից՝ 6584 ընտրող կամ 5,94 տոկոս
Քանաքեռ-Զեյթուն՝ 56 հազար 731 ընտրողից՝ 3694 ընտրող կամ 6,51 տոկոս
Համեմատության համար նշենք, որ 2018 թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններին առաջին երեք ժամերի ընթացքում մասնակցության ցուցանիշը 9.39 տոկոս։
Հիշեցնենք, որ ժամը 08։00-ից մեկնարկել է Երևանի ավագանու ընտրության քվեարկությունը։
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ-ն արդեն ստացել է երկու դիմում
- 9/47. 1923 ընտրողից ավելի քան 100-ն են քվեարկել
- Քվեարկել եմ, որ երևանցին հնարավորություն ունենա աշխատել խաղաղ ու անվտանգ քաղաքում․ Նելլի Հարությունյան
- Ոչ ՀՀ քաղաքացիներն ևս իրավունք ունեն մասնակցել ՏԻՄ ընտրությանը, եթե նրանք վերջին 1 տարին հաշվառված են տվյալ համայնքում
- Վահագն Հովակիմյանի գնահատմամբ՝ «ընտրությունները եղել են մրցակցային, թափանցիկ»
- Որտեղ ու երբ են քվեարկելու քաղաքապետի թեկնածուները
- ԿԸՀ. Սահմանված կարգով բացվել են բոլոր 475 ընտրական տեղամասերը
- Երևանում մեկնարկում է ավագանու ընտրությունների քվեարկությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան