Ունենալով լուրջ տարաձայնություններ ՔՊ-ի վերնախավի հետ՝ այդ քայլով ապահովել եմ իրենց անվտանգությունը.Մարության
«Բնակչության մոտ կա ապատիա՝ ընդհանուր, քաղաքական, արտաքին քաղաքականության իրավիճակից, որի մասին ես հաճախ խոսում եմ»,-ընտրատեղամասի դիմաց տված հարցազրույցում հայտարարեց Հայկ Մարությանը:
Նա հայտնեց, որ գործող իշխանությունները գողացել են մարդկանց հույսը և ինքն այսօր քվեարկել է ժողովրդի հույսը հետ բերելու օգտին:
Մարությանն անդրադարձավ նաև Փաշինյանի հայտարարությանը, թե ինքը իշխանություններին հարվածել է թիկունքից:
«Թիկունքից հարվածելը կլիներ այն, եթե ես միաժամանակ դուրս գայի թե՛ պաշտոնից, թե՛ կուսակցությունից և հայտարարեի դրա մասին բոլորին: Այնինչ ես ներքին կարգով միայն մեկ հոգու՝ Սուրեն Պապիկյանին հայտնել եմ, որ այլևս մեր ճանապարհները չեն կարող լինել իրար հետ և այն ուղղակի սկզբունքային խնդիրների համար է»,-ասաց Մարությանը և, տեղեկացնելով, որ այդ մասին հայտարարելու իրավունքը թողել է ՔՊ-ին, հավելեց. «Ունենալով շատ լուրջ սկզբունքային տարաձայնություններ ՔՊ կուսակցության վերնախավի հետ՝ ես այդ քայլին դիմել եմ միայն նրա համար, որպեսզի ապահովեմ իրենց անվտանգությունը»:
Նա հայտնեց, որ չի մասնակցել հանրայինի բանավեճին, քանի որ Պետրոս Ղազարյանն անցել էր բոլոր կարմիր գծերը, և բոլորը գիտեին, որ նա իշխանական պրոպագանդիստ է:
«Կարմիր գծերն անցավ այն պահից, երբ սկսվեց թեկանծուներից մեկին՝ ինձ որակումներ տալ, պիտակավորումներ կպցնել եթերում, ընդ որում՝ եթերը կապված էր արտաքին քաղաքականության հետ»,-ասաց Մարությանը և նկատեց, որ բանավեճից հետո Հանրային Հեռուստաընկերությունը մեկ ժամանոց ծավալուն հարցազրույց է կազմակերպում իշխանական թեկանծուի հետ, ինչն անհավասար պայմաներ է ստեղծում մյուս թեկանծուների համար:
«Անհավասար մրցակցության ապոգեյա է տեղի ունեցել»,-եզրափակեց Մարությանը:
Հարակից հրապարակումներ`
- Ընտրողների պասիվությունն յուրօրինակ դեմարշ է իշխանության նկատմամբ. Նորայր Նորիկյան
- Մանե Թանդիլյան. Թող չհուշի Ավինյանը, թե ինչ անենք
- Ավինյանը՝ լրագրողին. Ինձ թվում է, Դուք նախորդ դարում եք մնացել
- «Լիզել» բառն իր մոտ շատ է կրկնվում, հոգեբաններն ասում են՝ ում մոտ ինչը որ ցավում է, դրանից էլ խոսում է. Անդրանիկ Թևանյան
- Ալեն Սիմոնյան. Ես վստահում եմ այն գիտակցությանը, որ մեր ժողովուրդն ունի
- Ցավոք սրտի ոչ, հոկտեմբերի 5-ին ՀՀ-ի և Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու. Փաշինյան