Խաղաղության պայմանագրի տարբերակում ամենաէական հարցերում դեռևս սկզբունքային տարաձայնություններ կան. Միրզոյան
«Լարվածությունն, իհարկե, պահպանվում է, Ադրբեջանի այսպիսի անկանխատեսելի պահվածքի պարագայում միշտ պետք է լարվածություն սպասել, թե ԼՂ-ում, թե ՀՀ սահմանին»,- , «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշել է, որ լարվածություն միշտ սպասում են և ակտիվորեն աշխատում են միջազգային բոլոր գործընկերների հետ։
«Պետք է շարունակենք աշխատել, մինչև Ադրբեջանը կառուցողական դաշտ գա», - ասել է նախարարը։
Երևանն ու Բաքուն կրկին փոխանակեցին խաղաղության պայմանագրի տարբերակներ, պահպանվո՞ւմ են արդյոք հիմնական, սկզբունքային տարաձայնությունները, որոնք հիշատակել է, այս հարցին Միրզոյանն արձագանքել է. «Տարաձայնությունները, այո, պահպանվում են: Անշուշտ, խմբագրությունից խմբագրություն՝ ասել, թե որևէ առաջընթաց չի արվում սխալ կլինի՝ հղկվում է տեքստը, մի անգամ ասել եմ՝ բոլոր կետերն էլ կարևոր են, բայց, այնուամենայնիվ, պայմանականորեն կարող ենք կենսական և ոչ այնքան կենսական կետերի բաժանել այդ տեքստը, և ահա, իհարկե, ամենակենսական, ամենաէական հարցերում դեռևս սկզբունքային տարաձայնություններ կան: Պիտի շարունակենք բանակցել, շարունակենք աշխատել»:
Մանրամասն՝ «Ազատության» կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին