Ոչ ՀՀ քաղաքացիներն ևս իրավունք ունեն մասնակցել ՏԻՄ ընտրությանը, եթե նրանք վերջին 1 տարին հաշվառված են տվյալ համայնքում
«Ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ևս իրավունք ունեն տեղական ինքակառավարման մարմինների ընտրության ժամանակ քվեարկել, եթե նրանք վերջին 1 տարին հաշվառված են տվյալ համայնքում»,- ասուլիսում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։
Նա մանրամասնեց, որ այն անձինք, ովքեր ՀՀ քաղաքացի չեն, սակայն վերջին մեկ տարին հաշառված են, ունեն քվեարկելու իրավունք, նրանց համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում ՀՀ կողմից տրված կացության քարտը։
Ա. Սմբատյանն ընդգծեց, որ, ընդ որում, հաշվառման փաստը նաև ՀՀ քաղաքացիների համար է անհրաժեշտ. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տվյալ համայնքում պետք է վերջին վեց ամսում ունենան հաշվառում, որպեսզի ընդգրկված լինեն ընտրողների ցուցակում ու կարողանան քվեարկել։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունն է, մասնացում է 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և 1 դաշինք։
Երևան համայնքի ընտրողների թիվը 824. 250 է։
Հարակից հրապարակումներ`
- Անպայման մասնակցեք ընտրություններին, Ձեր ձայնով է որոշվելու՝ ով է լինելու Երևանում իշխանություն․ Չալաբյան
- Վահագն Հովակիմյանի գնահատմամբ՝ «ընտրությունները եղել են մրցակցային, թափանցիկ»
- Որտեղ ու երբ են քվեարկելու քաղաքապետի թեկնածուները
- ԿԸՀ. Սահմանված կարգով բացվել են բոլոր 475 ընտրական տեղամասերը
- Երևանում մեկնարկում է ավագանու ընտրությունների քվեարկությունը