Քվեարկել եմ, որ երևանցին հնարավորություն ունենա աշխատել խաղաղ ու անվտանգ քաղաքում․ Նելլի Հարությունյան
«Ուժը հայրենյաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նելլի Հարությունյանն այսօր քվեարկեց 4/7 ընտրատեղամասում: Նա իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե հանուն ինչի է քվեարկել:
«Քվեարկել եմ, որ երևանցին հնարավորություն ունենա ստեղծագործել և աշխատել խաղաղ ու անվտանգ քաղաքում»,- ասաց նա։
Հարցին, թե ինչպես է գնահատում իր շանսերը՝ Նելլի Հարությունյանը պատասխանեց․ «Վստահ եմ՝ կա ընտրողների մի ստվար զանգված, որը հստակ գիտի իր իրավունքներն ու պարտականությունները և նոր բովանդակություն կտա այս ընտրություններին»։
Ինչ վերաբերում է Երևանի ավագունու ընտրություններին քաղաքացիների ակտիվությանը, Նելլի Հարությունյանը նշեց, որ քաղաքացիների մասնակցությունը ոչ միշտ է ցանկալի մակարդակի եղել, իսկ չմասնակցելը հնարավորություն է տալիս որոշակի չարաշահումներ իրականացնել չքվեարկող անձանց հաշվին։
«Վստահ եմ՝ ՝ նաև իմ մասնակցությամբ, ընտրողների այն զանգվածը, որն անտարբեր և հիասթափված է, ևս կմասնակցի ընտրություններին՝ դրանով իսկ պարտադրելով իր կամքը առավել առաջադիմական ծրագրերին կատարմանը»,- ընդգծեց Նելլի Հարությունյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երևանում տեղի են ունենում ավագանու ընտրություններ, որոնց անցկացման համար կազմավորված է 475 ընտրատեղամաս։
Ընտրություններին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցութուն և 1 դաշինք։
Հարակից հրապարակումներ`
- Ոչ ՀՀ քաղաքացիներն ևս իրավունք ունեն մասնակցել ՏԻՄ ընտրությանը, եթե նրանք վերջին 1 տարին հաշվառված են տվյալ համայնքում
- Անպայման մասնակցեք ընտրություններին, Ձեր ձայնով է որոշվելու՝ ով է լինելու Երևանում իշխանություն․ Չալաբյան
- Վահագն Հովակիմյանի գնահատմամբ՝ «ընտրությունները եղել են մրցակցային, թափանցիկ»
- ԿԸՀ. Սահմանված կարգով բացվել են բոլոր 475 ընտրական տեղամասերը
- Երևանում մեկնարկում է ավագանու ընտրությունների քվեարկությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան