Ժամը 14։00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 13,92 տոկոսը
Ժամը 14։00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրությունների Երևան համայնքի 824. 250 հազար ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 114 հազար 759 ընտրող, որը կազմում է ընտրողների 13,92 տոկոսը։ Տվյալները ԿԸՀ-ում ներկայացրեց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը։
Աջափնյակ վարչական շրջան՝ քվեարկելու իրավունք ունեցող 83 հազար14 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 11 հազար 477 ընտրող կամ 13,83 տոկոս
Ավան՝ 39 հազար 30 ընտրողից՝ 6114 ընտրող կամ 15,66 տոկոս
Արաբկիր՝ 94 հազար 537 ընտրողից՝ 14 հազար192 ընտրող կամ 15,01 տոոս
Դավթաշեն՝ 33 հազար 484 ընտրողից՝ 5228 ընտրող կամ 15,61 տոկոս
Էրեբունի՝ 89 հազար 206 ընտրողից՝ 10 հազար 552 ընտրող կամ 11,83 տոկոս
Կենտրոն՝ 94 հազար 922 ընտրողից՝ 13 հազար 638 ընտրող կամ 14,37 տոկոս
Մալաթիա-Սեբաստիա՝ 106 հազար 317 ընտրողից՝ 13 հազար 587 ընտրող կամ 12,78 տոկոս
Նոր-Նորք՝ 97 հազար 497 ընտրողից՝ 14 հազար 181 կամ 14,55 տոկոս
Նորք-Մարաշ՝ 10 հազար 667 ընտրողից՝ 1694 ընտրող կամ 15,88 տոկոս
Նուբարաշեն՝ 8065 ընտրողից՝ 1014 ընտրող կամ 12,57 տոկոս
Շենգավիթ՝ 110 հազար 780 ընտրողից՝ 14 հազար 622 ընտրող կամ 13,2 տոկոս
Քանաքեռ-Զեյթուն՝ 56 հազար 731 ընտրողից՝ 8460 ընտրող կամ 14,91 տոկոս
Համեմատության համար նշենք, որ 2018 թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններին ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ցուցանիշը 23,72 տոկոս էր։
Հիշեցնենք, որ ժամը 08։00-ից մեկնարկել է Երևանի ավագանու ընտրության քվեարկությունը։