Քաղաքական 16:14 17/09/2023 Հայաստան

Ուղղորդումներ՝ «տասովշիկների» կողմից․ ՔՊ-ի դեպքում դա զանգվածային բնույթ է կրում «Անկախ դիտորդ»

Առավոտյան ժամը 7-ից «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 170 հոգանոց կազմով հետևում է Երևանում ընթացող ավագանու ընտրություններին․ արդեն կան արձանագրված մի շարք խնդիրներ: Lրագրողների հետ զրույցում ասաց «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը՝  ներկայացնելով դիտարկման միջանկյալ արդյունքները:

Մասնավորապես, ըստ նրա, 4 ընտրատեղամասերում պրոցեսը սկսվել է 20 րոպե ուշացումով, 2/21 տեղամասում այն սկսվել է ավելի քան մեկ ժամ ուշացումով՝ պայմանավորված հանձնաժողովի նախագահի բացակայությամբ: Բացի այդ, ինչպես նշեց Իոաննիսյանը, շատ տեղամասեր խիստ անհարմար տեղերում են և անմատչելի, 4-ը նույնիսկ նկուղային հարկերում են:

«Ընդհանուր առմամբ, արձանագրվել է 48 խախտում, որոնցից 4-ը՝ հանձնաժողովի նախագահի, 21-ը՝ վստահված անձանց, 21-ը՝ ընտրողների, մնացածը՝ անհայտ անձանց կողմից: Հիմնականում խախտումները եղել են ՔՊ-ի, բայց նաև եղել են մեկից ավելի խախտում՝ արձանագրված «Ապրելու երկիր», «Ազգային առաջընթաց», «Հանրային ձայն», «Ուժը հայրենյաց», «Հանրապետություն» և «Մայր Հայաստան» քաղաքական ուժերի կողմից։

7 տեղամասային ընտրական հանձնաժողովներում մեր դիտորդները արձանագրել են ուղղորդում, որոնցից 4-ը՝ 6/13, 9/56, 9/57 և 9/6 տեղամասերում։ Դրանք պարբերաբար կրկնվել են և եղել են ՔՊ-ի ներկայացուցիչների կողմից: Մյուս դեպքերը եղել են «Ապրելու երկիր», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների կողմից»,- նշեց նա՝ հավելելով, որ 18 ընտրատեղամասում նկատել են կուտակումներ, որոնցից 4-ը կրել են պարբերական բնույթ:

Նրա խոսքով՝ մեկ ընտրական տեղամասում, որը գտնվում է Աջափնյակ համայքնում, «Հանրային ձայն» կուսակցության 3 ներկայացուցչի մուտք է արձանագրվել տեղամաս, ինչն արգելված է:

Միաժամանակ նշվեց, որ 20 ընտրական տեղամասերում ընտրության գաղտնիության խախտման հետ կապված դեպքեր են արձանագրվել, որոնց մի մասը պայմանավորված է եղել սխալ կահավորմամբ, 30 դեպքով էլ արձանագրվել է ընթացակարգային խախտումներ։

Դանիել Իոաննիսյանն ասաց, որ ԿԸՀ-ի կայքի հասանելիության հետ կապված լուրջ խնդիրներ կան, այն կամ սահմանափակված է, կամ ինչ-որ տեխնիկական խնդիրների պատճառով հնարավոր չի լինում կայքին հետևել։

«Ժամը 07.56-ի և 08.01-ի միջակայքում վիդեոդիտարկման հնարավորությունները խիստ սահմանափակվել են, այնպես է արվել, որ մեկ IP-ից հնարավոր լինի միայն մեկ կամերայի հետևել: Դա նշանակում է, որ եթե մեկ պրովայդեր մեկ IP-ով ինտերնետ է տալիս մի ամբողջ շենքի, ապա եթե շենքից մեկը հետևում է մի տեղամասի, այդ շենքից ուրիշ մարդ չի կարող այլ տեղամասի ընթացքին հետևել»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ խնդիրը հիմա կարգավորվել է։ 

Դանիել Իոաննիսյանը նաև հայտնեց, որ շատ տեղերում տեսնում են, այսպես կոչված, ձայնային ձեռներեցների, որը հայտնի է «տասովշիկ» անունով, որոնք ընտրողներին ուղեկցում են, ուղղորդում են:

«Բայց կա որոշակի որակական տարբերություն։ Երբ ընտրողների վրա ապօրինի ազդեցության գործիքներ են գործադրվում, մենք տեսնում ենք առավոտյան ժամերին բարձր մասնակցություն, այս անգամ դա եղել է հատուկենտ տեղամասերում: Այսինքն՝ զանգվածային կերպով առավոտյան ժամերին բարձր մասնակցություն չի եղել: Ինչ-որ առումով դա նորմալ է, քանի որ մարդիկ կիրակի առավոտյան ուզում են քնել, և տասովշիկները նրանց քնից չեն հանում ու տանում տեղամասեր: Դա երևույթ էր, որ տարիներ առաջ տեսնում էինք, այսօր դա բացառություն է։ Բայց շատ տեղերում տեսնում ենք ձայնային ձեռներեցների ակտիվություն, ընտրողներին զանգել, կանչել և այլն: Հիմնականում ՔՊ-ի դեպքում այդ երևույթը զանգվածային բնույթ է կրում: Տեղ կա, որտեղ մենք նկատել ենք քրեական հեղինակությունների շրջանակից մարդիկ, որոնք համակարգում են այդ աշխատանքը»,- ընդգծեց նա։

Նշենք, որ «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության միջանկյալ դիտարկումների համաձայն՝ 9/56-9/57 տեղամասերում ՔՊ վստահված անձը, նրա հայրը, շինության պահակը և անհայտ անձինք ցուցակագրել են ընտրողներին, ուղղորդել նրանց, ովքեր եկել էին քվեարկության, զանգել են նրանց, ովքեր դեռևս չէին եկել։

Դիտորդների կողմից բացահայտվելուց հետո նրանք փորձել են ներկայացնել, թե իբր աշխատում են ոչ թե ՔՊ-ի օգտին, այլ մեկ այլ կուսակցության, թեև մինչ այդ դիտորդներն արձանագրել էին, որ նշված անձինք հիշեցնում էին ընտրողներին, որ պիտի քվեարկեն 2-րդ համարի օգտին։
4/45-ում դիտորդները նաև արձանագրել են, որ հանձնաժողովի նախագահը կապի մեջ է ՔՊ շտաբի հետ, հաղորդակցվում է վստահված անձանց և ընտրողների հետ։

 «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության միջանկյալ արդյունքներն՝ այստեղ։ 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորեն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am
15:09
Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}