Արման Անդրեասյանը՝ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը տպավորիչ հաղթանակով նվաճեց բրոնզե մեդալ: Լուրը հայտնում է NEWS.am SPORT-ը:
70 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Արման Անդրեասյանը մրցեց միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող հնդիկ Աբհիմանյու Աբհիմանյուին հետ և հաղթեց ժամանակից շուտ 12:1 հաշվով:
Արման Անդրեասյանն իր մարզական կարիերայի առաջին մեդալն է նվաճում աշխարհի առաջնությունում:
Նա պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեց 4:1 հաշվով պարտության էր մատնել Չինաստանի ներկայացուցիչ Նան Կաոյի հետ:
1/8 եզրափակիչում 5:2 հաշվով հաղթել էր Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Ֆատի Վեյսելիին:
Քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 5:2 հաշվով հաղթել էր Ասիայի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, Ճապոնիայի ներկայացուցիչ Յոշինոսուկի Աոյագիին:
Կիսաեզրափակիչում Եվրոպայի փոխչեմպիոնը 0:7 հաշվով պարտվեց աշխարհի փոխչեմպիոն, ԱՄՆ ներկայացնող Զեյն Ռեդերֆորդին:
Արման Անդրեասյանը հանդես է գալիս ոչ օլիմպիական քաշային կարգում:
ԱԱ-ն Փարիզ 2024-ի համար վարկանիշային է։
Հարակից հրապարակումներ`
- Ըմբշամարտի ԱԱ․ Արման Անդրեասյանը հաղթեց մեկնարկային գոտեմարտում
- Գասպար Տերտերյանը և Սուրեն Աղաջանյանը դուրս են եկել ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին