Քաղաքապետարանը պետք է այնքան հասանելի լինի, որ մարդիկ չզանգահարեն ինձ և ասեն՝ Ձեզ ընկանք, բայց թեժ գծին չընկանք.Խաժակյան
«Քվեարկել եմ հանուն եվրոպական մոդելի մայրաքաղաքի, հանուն զարգացող և հարմարավետ քաղաքի, աշխատող քաղաքապետարանի, ավագանու»,- քվեարկության սրահից դուրս գալուց հետո լրգրողներին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը:
Նա հայտարարեց, որ մայրաքաղաքը շատ բանի անհրաժեշտություն ունեն և հույս հայտնեց, որ քվերակությունն հենց դրան էլ կծառայի:
Խաժակյանը հայտնեց, որ ընտրություններից հետո ընթացակարգային լուրջ փոփոխություններ պետք է իրականացվեն քաղաքապետարանի վարչություններում, որովհետև բյուրոկրատիան չափազանց ծանր է և ընթացակարգերը պետք է թեթևացվեն, ինպետս նաև հաստիքացուցակը պետք է վերանայվի:
«Քաղաքապետարանը պետք է այնքան հասանելի լինի, որ մարդիկ չզանգահարեն ինձ և ասեն՝ Ձեզ ընկանք, բայց թեժ գծին չընկանք: Այս առումով մենք պատկերացնում ենք այդ փոփոխությունները և դրանք երկար չեն տևի»,-հայտարարեց քաղաքապետի թեկնածուն:
Նա ասաց, որ ընտրություններին մասնակցության վերաբերյալ որոշ տվյալների տիրապետում է, որոնք ցույց են տալիս ցածր ցուցանիշներ:
«Ամեե դեպքում ակնհայտ է, որ ընտրություններին մասնակցությունը 2018 թվականի մակարդակին չի հասնի, բայց ես հույս ունեմ, որ նաև այս օրը և մարդկանց հորդորը կնպաստի, որ մասնակցեն քվեարկեն, որովհետև 5 տարվա Երևանի կառավարումը կախված է հենց այս օրվանից»,-կոչ արեց Դավիթ Խաժակյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ավինյանը՝ լրագրողին. Ինձ թվում է, Դուք նախորդ դարում եք մնացել
- «Լիզել» բառն իր մոտ շատ է կրկնվում, հոգեբաններն ասում են՝ ում մոտ ինչը որ ցավում է, դրանից էլ խոսում է. Անդրանիկ Թևանյան
- Ալեն Սիմոնյան. Ես վստահում եմ այն գիտակցությանը, որ մեր ժողովուրդն ունի
- Ցավոք սրտի ոչ, հոկտեմբերի 5-ին ՀՀ-ի և Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան