
Էդգար Ղազարյան. Այս ընտրություններում պարտվել են բոլոր մասնակիցները
Քաղաքական-հաարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է .
«Այս ընտրություններին մասնակցություն ցուցաբերած ոչ մի քաղաքական ուժ և գործիչ, նրանց հրապարակային աջակցություն ցուցաբերած ոչ մի կազմակերպություն և անհատ, այլևս քաղաքական որևէ հավակնություն չպետք է ունենա։ Ձեր բոլորի հավաքական ցուցանիշը՝ 28.46% է՝ ներառյալ իշխանական վարչական ռեսուրսը և բոլոր ապօրինությունները։
Այս ընտրություններում պարտվել են բոլոր մասնակիցները։ Ձայների բաշխվածությունը պարտվածների միջև այլևս որևէ նշանակություն չունի»։