Աննա Հակոբյանը գրանցված է մի ընտրատեղամասում, քվեարկել է մեկ այլ ընտրատեղամասո՞ւմ
elections.am-ում հրապարակված ընտրողների ռեգիստրում Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, գրանցված է 9/18 ընտրատեղամասում, բայց այսօր քվեարկել է Փաշինյանի հետ 8/16 ընտրատեղամասում։ Ինչպե՞ս կբացատրվի։ ԿԸՀ-ում ասուլիսի ժամանակ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն ասաց. «Ես անձամբ զանգահարել եմ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին, նա էլ զանգել է տեղամասային ընտրատարածքային հանձնաժողով, հարցրել՝ արդյոք Աննա Հակոբյանի անունը եղե՞լ է ընտրողների ցուցակում, պատասխանել են՝ այո, եղել է»։
Աննա Հակոբյանի անունը ցուցակում չլինելու հանգամանքն Արմեն Սմբատյանը բացատրեց այսպես. «elections.am-ում տեղադրված են ընտրությունից 40 օր առաջ ստուգված նախնական ցուցակները, քանի որ ՏԻՄ ընտրությունների դեպքում չկա վերջնական ցուցակը elections.am կայքում տեղադրելու պահանջ:
Ընտրատեղամասերի պատերին փակցված ցուցակներն են վերջնական ցուցակները, դրանք տեղադրված են նաև police.am կայքում»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին